1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սկանդալի կենտրունում հայտնված ուսուցչուհին՝հայտնի Աննա Արամյանը պարտվեց նաեւ դատարանում.Առստամյանները կրկին հաղթեցին

Մեր ընթերցողներից թերեւս շատերը կհիշեն, թե 2019 թվականին (ամիսներ շարունակ ) ինչպիսի պայքարի ճանապարհ անցան 10-ամյա աղջնակի՝ Ա.Գ-ի ծնողները՝ընդդեմ թիվ 75 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի ասված Աննա Արամյանի անօրինությունների, ով այդ օրերին ի հեճուկս իր հակամանկավարժական «պանծալի գործունեության»… փայփայվում էր «պետության» կողմից: Սույնին, ամիսներ շարունակ չգիտես ինչու, եւ ինչպես փայփայում ու «ձեռքերի» վրա էին տանում հատկապես նույն դպրոցի տնօրեն Նարինե Սուրմալյանն ու Երեւանի քաղաքապետարանի Հանրակրթության այլեւս նախկին պետ Աննա Ստեփանյանը, ում «թուրը այդ օրերին աջ ու ձախ էր կտրում»` ի դեպ…

Սակայն տեւական պայքարից հետո միայն, երբ ջրի երես հանվեցին Աննա Արամյանի մանկավարժական գործունեության «փայլատակող» էջերը, սույնը կարճ ժամանակ անց հրաժեշտ տվեց մանկավարժի`այնքան պատասխանատու աշխատանքին, իսկ ահա մի որոշ ժամանակ անց էլ՝պաշտոնից հեռացավ Աննա Ստեփանյանը, ով ոչ պակաս պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում Երեւանի քաղաքապետարանում:

Հիշեցնենք, որ 2019-ին,շ NewsMedia.am-ի կողմից իրականացված ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ արդյունքում, մանրամասն ներկայացվել էր 10-ամյա աղջնակի՝Ա. Գ-ի պատմությունը, հանրայնացնելով մեր ձեռքի տակ առկա բոլոր փաստերը (եղելությունը), որի արդյուքնում պարզ էր դարձել, թե մաթեմատիկա առարկան դասավանդող «ուսուցչուհի» Աննա Արամյանը իր հակամանկավարժական գործունեության ընթացքում, բարոյահոգեբանական ինչ վիճակի էր հասցրել 10-ամյա Ա. Գ-ին, ով ստիպված էր եղել ամիսներ շարունակ բավականին լուրջ բուժման շրջան անցնել, եւ հաղթահարել բավականին լուրջ դժվարություններ ու խնդիրներ, որը որ աղջնակի կյանքում ստեղծվել էին՝ Աննա Արամյանի «գրոհներով» պայմանավորված.երբ Արամյանը վիրավորել, նվաստացրել ու անվանարկել էր աղջնակին՝ կոնկրետ որակումներ տալով Ա.Գ-ին ու նրա ընտանիքի անդամներին: Ի դեպ, այդ ամենի մասին NewsMedia.am-ի հետ զրույցներում բազմիցս բարձրաձայնել էր հենց աղջնակի մայրը՝ (հարգված եւ սիրված մանկավարժ) Տիկին Զառա Առստամյանը:


Հասկանալի պատճառներով՝ այլեւս չենք մեջբերում Աննա Արամյանի մտքի «փայլատակումները»՝որի արդյունքում աղջնակը ստիպված եղվա բավականին բարդ շրջան հաղթահարել, եւ ծանր օրեր ապրել՝հարազատների ու ծնողների հետ միասին…

Հիշեցնենք, որ այս թնջուկն ամբողջությամբ վեր հանելու ճանապարհին, 10-ամյա աղջնակի մայրը՝ տիկին Զառան NewsMedia.am-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրել էր, թե ինչի միջով էին անցել փոքրիկ Ա.Գ-ն , եւ իրենց ընտանիքի անդամները, երբ դպրոց էր ոտք դրել նորելուկ ուսուցչուհի Աննա Արամյանը, ով երեխային հասցված վիրավորանքների, բարոյահոգեբանական կտտանքների ու ճնշումների արդյունքում՝ հասցրել էր հոգեկան հակման: Եւ իրականում էլ, բժիշկների կողմից իրականացված համապատասխան զննության արդյունքում պարզվել էր, որ երեխան իրականում տրավմա է տարել, եւ որ աղջնակը տեւական ժամանակ պետք է համապատասխան դեղորայքային բուժում ստանար:

Ի դեպ, նկատենք, որ այդ օրերին, թիվ 75 դպրոցի տնօրեն Նարինե Սուրմալյանը եւս, NewsMedia.am-ի հետ զրույցում խոստովանել էր, որ իրականում խնդիր կա 10-ամյա աղջնակի եւ մաթեմատիկայի ուսուցչուհի Աննա Արամյանի միջեւ, ցավ հայտնելով որ այդ անհասկանալի լարվածության արդյունքում՝ տուժում է երեխան:

 


Ինչեւէ, երկարատեւ պայքարից հետո միայն, երբ Աննա Արամյանը հեռացվեց դպրոցից, իսկ ահա 10-ամյաԱ.Գ-ն՝ համապատասխան մասնագետների համալիր աշխատանքի, եւ ծնողների ու հարազատների ցուցաբերած աննկարագրելի ջանքերի արդյունքում՝ կարողացավ վերադառնալ դպրոց.կյանք…

Դպրոցն այլեւս լքած Աննա Արամյանը, հաջորդիվ այսպես ասած՝ պայքարի իր սլաքնները ուղղեց դեպի աղջնակի մայրիկի՝Զառա Առստամյանի եւ նրա մորաքրոջ Նառա Առստամյանի ուղղությամբ՝ այս անգամ փորձելով համացանացում տեղ գտած մեկնաբանությունների առթիվ. աղջնակի հարազատներից փոխհատուցում պահանջել:Արամյանը, փորձեց խնդիրը այլեւս վիճարկել իրավական հարթության մեջ՝ Ա. Գ-ի հարազատներից պահանջելով 1.5 մլն դրամի փոխհատուցում, այնինչ այս դեպքում եւս՝Արամյանը պարտություն կրեց նաեւ դատարանի դահլիճում…


Նկատնեք, որ Դատական նիստերի ընթացքում, պատասխանող կողմը՝այս դեպքում Առստամյանները ՀՀ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի և Նուբարաշեն 1-ին ատյանի դատարան էին ներկայացրել գործին կից բոլոր փաստերը.Երևանի քննչական կոմիտեի արձանագրությունները,աղջնակի օրագիրը, հայցվոր Աննա Արամյանի տնօրինության կողմից ստացած նկատողությունները, դպրոցի աշակերտների կողմից տրված հարցաքննությունների արձանագրությունները…քանի որ միայն Ա. Գ-ն չէր աշակերտներից որ տուժել էր Արամյանի հակամանկավարժական գործունեությունից , եւ արդյունքում Աննա Արամյանին կարծես թե այլեւ անելիք չէր մնացել.քան նահանջել…

Եւ ահա, Աննա Արամյանի երկու պաշտպանները չպատճառաբանված կարգով բացակայել էին հերթական երկու դատական նիստերից էլ, և դատն ավարտվել էր՝ ի օգուտ Առստամյանների:

Հուսանք, որ նմանօրինակ դեպքերը այլեւս դաս կլինեն դպրոցի տնօրենների, հանրակրթության ոլորտի պատասխանատուների եւ առհասարակ բոլոր նրանց համար, ովքեր կհանդուրժեն, կամ հանդուրժում են արամյանանմանների տեսակը՝ մատաղ սերնդի դաստիարակության գործում… Քանզի ուսուցիչն է, որ աշխատում է ամենապատասխանատու ֆրոնտում՝մարդ ձեւավորելու այնքան կարեւորագույն գործում…

 

Հ. Գ 

Եւ վերջապես հենց ուսուցիչն է կրթական համակարգի սիրտն ու ոգին:
Իսկ սերնդի ձեւավորման գործում անշուշտ մասնակցություն պիտի ունենան գիտակից, բանիմաց ու պորֆեսիոնալ մասնագետները, ովքեր կկարողանան առողջ ու գիտակից սերունդ ձեւավորել, այլ ոչ թե ճակատագրեր խեղել, եւ հարվածի տակ դնել մի ամբողջ համակարգի վարկն ու հեղինակությունը, որի համար բազում նվիրյալներ տարիներով քափ-քրտինք են թափում:

Ի վերջո, արևի տակ չկա ավելի բարձր ու վեհ մասնագիտություն, քան ուսուցչի մասնագիտությունն է, եւ այս մասնագիտությունն էլ պատկանում է այն մարդկանց, ովքեր գիտության ջահ ունեն, որով էլ պատրաստվում են սաների հոգու մեջ կերտել պատասխանատվության ու համերաշխության ոգին :

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan