Ինչպես է ադրբեջանական ինքնաթիռը թռիչք կատարել ՀՀ օդային տարածքով. Մասնագետը բացառիկ տեղեկություններ է հայտնում
Դեռեւս նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ "Ադրբեջանական ավիաուղիներ" ընկերությունը ներքին թռիչք է իրականացրել Հայաստանի օդային տարածքով` Բաքու-Նախիջեւան-Բաքու: Հնարավոր այդ թռիչքը իրականացնել առանց ՀՀ-ի համաձայնության հարցի պատասխանը «Իրավունքը» փորձեց ստանալ ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանից, ով նկատեց.
- Նախ, ըստ միջազգային կոնվեցիաների ցանկացած երկրի օդային տարածք այն սուվերեն տարածք է, որտեղ հստակ նշվում է, որ որեւէ մեկը առանց կոնկրետ սուվերեն պետության թույլտվության չի կարող մուտք գործել մեկ այլ երկրի օդային տարածք: Ըստ այդմ օրենքով, ընդ որում միջազգային կոնվեցիաներով, ՀՀ օդային տարածքի վրայով անցնելիս անայմանորեն պետք է դիմեն ՀՀ-ին, առանց դիմել արզաես անհնար է: Հիմա ենթադրվում է կամ նրանք դիմել են եւ ստացել համաձայնություն, կամ արզապես, որը շատ ցավոտ կլինի, Ադրբեջանը մեզ արհամարել է եւ թռիչք իրականացրել սուվերեն պետության տարածքով: Այլ տարբերակ պարզապես չկա:
-Պարոն Խաչատրյան, իսկ ՀՀ ինքնաթիռները ե՞ւս կարող են Ադրբեջանի տարածքով թռիչք իրականցրել:
-Իմ ունեցած տեղեկություններով Ադրբեջանը դեռեւս 2014թվականին փակել է իր օդային տարածքը ՀՀ-ի համար: