Այսօր Արցախում գտնվող յուրաքանչյուր քաղաքացի զինվոր է.Իրավիճակը ԱՀ-ում այս պահին, ուշագրավ մանրամասներ
Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 14-ի երեկոյան կրակ էին բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել վեց զինծառայող: «Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը», - ավելի ուշ տեղեկացրել էր Պաշտպանության բանակը:
Ինչու թշնամին կրկին ակտիվացել` թիրախ ընտրելով մարդկային կյանքեր, ինչ նպատակ է հետապնդում թժնամին, ինչ իրավիճակ է այս պահին, հնարավոր է արդյոք լայնամաշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ հարցերի շուրջ թարմ տեղեկություններ ենք փորձել ստանալ ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր ՍԵՅՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ: