1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Տոտալ անիշխանություն եւ խառնաշփոթ.Երալաշ».Հասարակության մեծ մասը չի ընդունում ո՛չ նախկիններին, ո՛չ էլ ներկաներին. իրենց բարքերով ու վարքերով

Տոտալ անիշխանություն , խառնաշփոթ, Եռալաշ. Հայաստանյան ներքաղաքական իրավիճակը մեկ նախադասությամբ

Գյումրեցին գլոբալ առումով «ՈՉ» ասեց բոլոր քաղաքական ուժերին


Գորիսում եւ Գյումրիում իշխանությունների ստացած ապտակի, լեգիմիտացման ապակայունացման, ներքաղաքական զարգացումների եւ սահմանային անվտանգության հետ կապված խնդիրների խորացման շուրջ, Newsmedia.am-ը զրուցել է հայտնի քաղաքական վերլուծաբան, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանի հետ, ով նախ անդրադարձավ Գյումրիում առկա պատկերին եւ պատճառներին .



-Նախ նկատենք, որ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ՏԻՄ ընտրություններին՝ պարզապես չընդունվեց գումրեցիների կողմից: Ավելին, «Նիկոլ անհողը» Գյումրիում պարտվեց ոչ միայն իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ, այլ նաեւ պարտվեց իր արբանյակ կուսակցություններով: Գոնե երկուսը, որոնք Գյումրիում ճանաչված էին որպես այս իշխանությունների կողմից վերահսկվող քաղաքական ուժեր, ովքեր ավագանի անցնելով պետք է կատարեին անատվաբեր իշխանությունների պատվերները, եւս տապալվեցին: Այս ամենը հաշվի առնելով պետք է նշենք, որ գյումրեցին գլոբալ առումով «ոչ» ասեց բոլոր քաղաքական ուժերին: Գյումրիի պատմության մեջ ՏԻՄ ընտրություններում երբեք չի մասնակցել ընտրողների 24 տոկոսը: Սա աղետ էր.եւ գլոբալ առումով բոյկոտ ընտրություններին՝ գյումրեցիների կողմից:


Հասարակության մեծ մասը չի ընդունում ո՛չ նախկիններին, ո՛չ էլ ներկաներին

-Սա ինչով եք պայմանավորում:

-Սա նշանակում է հետեւյալը. Գյումրեցիների համար նախընտրելի քաղաքական ուժեր չկան: Այսինքն քաղաքական դաշտը պարարտ է, եւ հասարակության մեծ մասը, այդ թվում նաեւ գյումրեցիները սպասում են նոր քաղաքական ուժերի ի հայտ գալուն: Ես որքան հասկանում եմ, հասարակության մեծ մասը չի ընդունում ո՛չ նախկիններին, ո՛չ էլ ներկաներին. իրենց բարքերով ու վարքերով:
Նիկոլը մտածում էր, որ ինչ-որ քարտուղարուհու, կամ կիսագրագետ տղայի ՔՊ մտցնելով կարող է հաջողության հասնել, այնինչ տեսանք՝թե ինչ ստացվեց:


-Պարոն Համբարյան, Դուք նշեցիք որ գյումրեցիները չեն ընդունում ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին: Բայց նույն տրամաբանության մեջ, փաստորեն գյումրեցիների քվեով առաջատար դարձավ «Բալասանյան» դաշինքը, որն էլ որ ըստ էության նախկին էր: Սա ինչո՞վ կբացատրեք:

-«Բալասանյան» դաշինքը ընդամենը անունն է. գյումրեցիները շատ լավ գիտեն, որ կոնկրետ Սամվել Բալասանյանը չի մասնակցել ընտրություններին: Բայց «Բալասանյան» դաշինքին, որի այսպես ասած հեղինակը Բալասանյանի որդին է, հաջողվեց շատ լավ թիմ ձեւավորել` հարգված, կրթված ներկայացուցիչներով: Ովքեր շատ մեծ ներդրում ունեցան «Բալասանյան» դաշինքի հաջողության մեջ: Կրկնում եմ` գյումրեցիները շատ մեծ ուշադրություն են դարձնում թիմի անհատների վրա, թե ովքեր են այդ թիմում: Իսկ եթե Նիկոլը մտածում էր, որ ինչ-որ քարտուղարուհու, կամ կիսագրագետ տղայի ՔՊ մտցնելով կարող էր հաւջողության հասնել, ապա չարաչար սխալվում էր:

 

Գորիսեցին իր քվեով միեւույն է Նիկոլին ասեց. «Ոչ»


-Ինչպե՞ս կվերլուծեք Գորիսում առկա պատկերը, որտեղ ի հեճուկս, իշխանությունների կողմից գործի դրված վարչական ռեսուրսների, հաղթեց կալանավայրում գտնվող նախկին քաղաքապետը:

-Գորիսի պատկերը լրիվ այլ է, որովհետեւ գորիսեցին ինքը բացահայտ առնչվում է «Նիկոլ անհողի» դավաճանական քաղաքականության հետեւանքների հետ: Եվ երբ «Նիկոլ անհողի» երեսփոխանները, ի դեմս Արմեն Խաչատրյանի, ով հայտարարում էր որ այո, ինքը պատրաստ է գնալ Բաքու եւ, որ թող ադրբեջանիցիներն էլ գան Գորիս ման գան, նրա պատասխանը ընտրություններով տվեց գորիսեցին: Իշխանությունների համար շռնդալից ապտակ էր՝ Գորիսում տեղի ունեցած ընտրությունների արդյունքը, երբ կրկնակի ձայներով Առուշանյանը հաղթեց Նիկոլի դրածոներին: Ի դեպ, շատ լավ կանխատեսելով ընտրությունների արդյունքները, «Նիկոլ անհողը» բացահատ տեռորի էի ենթարկում գորիսեցիներին: Բայց գորիսեցին իր քվեով միեւույն է Նիկոլին ասեց ոչ, ավելին` ցույց տվեց իր տեղը:

«Մի բանավիճիր տգետի հետ, որովհետեւ ինքը քեզ կիջեցնի իր մակարդակին եւ կհաղթի իր պրոֆեսիոնալիզմով»

-Պարոն Համբարյան, ի՞նչ կասեք առկա ներքաղաքական իրավիճակի մասին: Իբրեւ թե ունենք ընդդիմություն, բայց բացի «Նիկոլ դավաճան», «կապիտուլյանտ» վանկարկումներից որեւէ գործուն քայլի ականատես չի լինում հասարակությունը:

-Մեր ընդդիմության գլխավոր սխալն այն էր, որ նրանք վերցրեցին այդ մանդատները եւ հայտնվեցի ԱԺ-ում: Մեր ընդդիմադիրները պետք է վերջապես հասկանան, որ գործ ունեն դավաճան, ցինիկ, լկտի, անգրագետ, մանիպուլյացիաների տիրապետող մի զանգվածի հետ : Ռուսը ունի շատ լավ արտահայտություն, ասում է`«Մի բանավիճիր տգետի հետ, որովհետեւ ինքը քեզ կիջեցնի իր մակարդակին եւ կհաղթի իր պրոֆեսիոնալիզմով»:


-Իսկ հնարավոր չե՞ք համարում, որ ընդդիմության եւ իշխանության միջեև լինի կուլիսային պայմանվորվածություն` ինչ-ինչ հարցերի շուրջ: Դրա համար էլ ականատեսն ենք լինում այս անատամ իրավիճակին:

-Եթե նույնիսկ կան, հատուկ ընդգծում եմ` (եթե նույնիսկ), ապա դա այլեւս բացարձակ չի ազդում հասարակության կարծիքի վրա: Որովհետեւ նույն ՏԻՄ ընտրությունների պարագայում` ավելի շատ մարդկային, անհատների գործոնն է դեր խաղացել: Եվ եթե մեր ընդդիմադիրները… (Աստված ոչ անի, ես անձամբ չեմ ուզում հավատալ), գնան նման քայլի, ապա ասելու բան չունեմ: Դա ադեն իրենց խնդիրն է, եթե իհարկե նման բան կլինի: Այստեղ էլ պետք է մեջբերեմ ռուսական հայտնի ասացվածքը` «սուրբ տեղը երբեք դատարկ չի մնա»: Այնպես որ, եթե ըննդիմությունը փորձի այս պախարակված իշխանությունների հետ համագործակցել, ապա նրանք ի սկզբանե մատնված klinen անհաջողության:

-Եթե մեկ նախադասությամբ նկարագրեք այսօրվա ներքաղաքական ներկապնակը.ինչպիսի՞ն է այն…

-Տոտալ անիշխանություն եւ խառնաշփոթ. Երալաշ:


-Անդրադառնանք նաեւ սահմանային իրավիճակին. վերջերս Ադրբեջանը կրկին սկսեց ակտիվանալ Արցախյան հատվածում`չխորշելով անգամ ՌԴ խաղաղապահների ներկայությունից: Ինչո՞ւ, ի՞նչ մեսիջ է սա:

-Սա բացահայտ դեմարշ էր: Դուք հիշում եք ակտիվացումը տեղի ունեցավ կոնկրետ Պուտին-«Նիկոլ անհող» հանդիպումից անմիջապես հետո: Ըստ իս, «Նիկոլ անհողը» ինչ-որ խոստումներ ունի տված, որոնցից այսօր փորձում է խուսափել: Իսկ երբ խոստումները չեն կատարվում, ապա ադրբեջանական կողմը փորձում Նիկոլին այդ կերպ պատժել:
Դուք գիտեք, որ արդեն պաշտոնական մակարդակով Կապանի քաղաքապետ Փարսյանը հայտարարեց, որ «Նիկոլ անհողը» ադրբեջանցիներին է հանձնել Կապանին շատ մոտ գտնվող Փելա կոչվող սարը:

-Բայց միառժամանակ ԱԱԾ-ն հերքեց այդ հայատարարությունը, պարոն Համբարյան:

-Ես մեր ԱԱԾ-ին չեմ հավատում. ԱԱԾ-ն այն կառույցներից է, որը բացահատ զբաղվում է «Նիկոլ անհողի» հովանավորությամբ` նրա կեղծիքները եւ ստերը ծածկադմփոց անելով: Եթե պարոն Փարսյանը սուտ է խոսում, թող մեղադրեն նրան կեղծիք տարածելու մեջ: ԱԱԾ-ն մտածում է, որ եթե ինքը հերքեց` ապա հասարակությունը դա ընդունեց ի գիտություն: Ոչ, ես ԱԱԾ-ին չեմ հավատում: Ես հավատում եմ պարոն Փարսյանին» որ այո, Փելա սարը «Նիկոլ անհողը» հանձնել է թուրքերին: Որը տեղավորվում է հերթական դավաճանական գործընթացի մեջ:

 

Զրույցը՝ ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԻ

 

 

NewsMedia.am

Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից

Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․... ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ... Ասադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. A... Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լ... Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սիրիայի ապագայի ... Սիրիայում ռուսական ռազմաբազաները բերվել են բա... Սիրիական դեպքերը, ինչպես նաև առաջիկայում բեկո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan