Վենդետաներ, կրակոցներ, բեսպրեդել ու տոտալ անիշխանություն. Կրիմինալ իրավիճակը վերլուծում է հայտնի վերլուծաբանը
Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ-ում կրիմինալի ակտիվացումը, փողոցային ռազբորկաների եւ վենդետաների ամենօրյա դարձած քրոնիկոնը. Newsmedia.am-ը փորձել է հետաքրքվել հայտնի վերլուծաբան Գագիկ Համբարյանից, ով փաստեց վերը նշվածը նկատելով.
-Կրիմինալի աճը ՀՀ-ում պայմանավորված է երկրում տիրող անիշխանությամբ` բոլոր ոլորտներում: Անիշխանություն է ոչ միայն իրավապահ համակարգում, այլ առհասարակ կառավաևրման ոլորտում: Ով ինչ ուզում անում է այս երկրում. հիմա, ում մտքին ինչ փչում` անում է: Եվ դրա արտացոլումներից մեկն էլ՝ հենց քրեական վիճակի կտրուկ վատթարացումն է: Դուք օրինակ գիտեք ՀՀ պատմության մեջ մի բուհ, որտեղ երեք տարի օրենքի կոտագույն խախտմամբ ռեկտորը ԺՊ է մնում… դա ՇՊՀ-ն : Նույն խայտառակ վիճակն է Երեւանի պետհամալսարանում: Այս ինշխանությունը ի վիճակի չէ անգամ մի ռեկտոր նշանակելու մարզային բուհում, ուր մնաց՝ երկիր ղեկավարի:
Վերլուծաբանը զգուշացնում է.
-Ստեղծված բեսպրեդելը հղի է անցանկանկալի եւ անդառնալի կորուստներով, մեծամասշտաբ ողբերգություններով: Փոքր երկրում այս քանակությամբ հանցագործությունները հղի են սարսափելի հետեւանքներով` վենդետաներ, կրակոցներ, բեսպրեդել ու տոտալ անիշխանություն:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից
