1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սպասեք թող քննիչ հանձնաժողովը ստեղծվի, բոլոր մեղավորները հատ առ հատ ջրի երես են դուրս գալու` ջեբ գցելով չի. ՔՊ-ական պատգամավորը հունից դուրս եկավ

«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ ՔՊ խմբակցության ատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

-Պարոն Մելքոնյան, իշխանությունը պարբերաբար պարտության մեղավորների մասին է խոսում, որ եղել է դավաճանություն ու նմանատիպ բաներ: Պատերազմից անցել է մեկ տարի, որտե՞ղ են այդ դավաճանները, ինչո՞ւ ատասխանատվության չեն ենթարկվել, եթե կան կոնկրետ  մեղավորներ:

-Կենթարկվեն, էն էլ ոնց են պատասխանատվության ենթարկվելու (-նյարդայնանում է. Հեղ.), սպասեք թող քննիչ հանձնաժողովը ստեղծվի, բոլոր մեղավորները հատ առ հատ ջրի երես են դուրս գալու` ջեբ գցելով չի:

-Փաստորեն, դեռ չե՞ք բացահայտել:

-Ամեն ինչ իր ժամանակն ունի, բոլորն էլ հայտնի են:

-Իսկ ինչո՞ւ ճաղերի հետեւում չեն:

-Շուտով:

-Պարոն Մելքոնյան, ինչո՞ւ քառասունչորս օր շարունակ մեր տղաների կյանքի գնով պահված հողերը ի վերջո հանձնվեցին:

-Որովհետեւ դավաճանություն եղավ:

-Ո՞ւմ կողմից, ովքե՞ր դավաճանեցին:

-Մեր երկրին դավաճանեցին մարդիկ, ովքեր բանակը չզինեցին, նրանք, ովքեր պատերազմի ժամանակ խուճապի մատնեցին բանակը:

-Անուններ հնչեցրեք պարոն Մելքոնյան:

-Ես կոնկրետ չեմ կարող ասել, մինչեւ քննիչ հանձնաժողովը չպարզի:

-Ասացիք, որ դավաճան են մարդիկ, ովքեր չեն զինել բանակը, փաստորեն նաեւ ներկա իշխանություններն են դավաճան, որովհետեւ երկու տարվա մեջ կարող էին չէ՞ զինել, եթե այն զինված չէր:

-Երկու տարում հնարավոր չէր մի միլիարդ փող դնել բանակի վրա, ես էդքան բան գիտեմ: Դա պիտի աստիճանաբար դրվեր, հերթով բոլոր զինատեսակները պետք է փոխվեին: Երկու-երեք-հինգ տարում հնարավոր չէր այդ կերպ զինել:

-Այսինքն մենք զինված չէինք ու դա ակնհայտ էր ի սկզբանե, ուրեմն ինչո՞ւ շուտ չկանգեցվեց պատերազմը: Չէ որ եղել է նման առաջարկ հոկտեմբերի առաջին տասնօրյակում արդեն: Ինչո՞ւ չկանգեցրեց երկրի ղեկավարը, Ձեր կուսակցության ղեկավարը:

-Հոկտեմբերի տասի կողմերը հրավիրեց մեր եւ թշնամու ԱԳՆ նախարարներին եւ ասեց, որ պետք է զինադադար լինի, պետք է դադարեցնել պատերազմը: Մենք պատրաստ էինք, բայց թուրքերը չարեցին: Միակողմանի չէր կանգնելու պատրազմը:

-Որտե՞ղ էիք Դուք պատերազմի օրերին:

-Ես եղել եմ Օմարի լեռնանցքում ու մեր հատվածը մենք պահել ենք անառիկ: Հետք, որ ասում եք ինչի չկանգնեցրեցիք, Դուք չեք տեսե՞լ Փաշինյանի ելույթը այդ օրերին ԱԺ-ում, երբ նա ասում է, որ վիճակը ծանր է, որ պետք է իրենց պահանջները կատարենք եւ պատերազմը կանգնեցնենք: Բայց ԱԺ բոլոր խմբակցությունները ասում են` ոչ, մենք պետք է կռվենք: Իսկ էսօր նույն մարդիկ էդ ամեն ինչը գցում են Փաշինյանի ջեբը:

-Բայց երկրի ղեկավարն էր չէ՞ որոշում ընդունողը, թող ինքը կանգնեցներ:

-Ասում եմ անհնար էր միակողմանի կանգնեցնել, ուր էին էդ ժամանակ գոռացողները աղջիկ ջան:

-Շատերին, իրենց իսկ խոսքերով չեն թողել ռազմի դաշտ մեկնել, այդ թվում նախկին գեներալների:

- Եթե ամեն մարդ հելներ գնար, ոչ թե վիրավորվեր, ասեր` դե էս ինչ մարդը մեզ մարդատեղ չի դնում ու տենց բաներ, էսօր էս օրը կլինե՞ր: Էդ ոնց եղավ Խալաստոյը ոնց Մարտակերտից վերցրեց 260 հոգի ու հելավ գնաց Շոշի ուղղությամբ: Էդ ոնց եղավ, Խալաստոյին թողեցին իրանց չթողեցին:

Ուշագրավ Մանրամասները՝Iravunk.com-ում: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan