Քանի չապրած գարուններ, քանի չիրականացված երազներ անավարտ մնացին.Ուղիղ մեկ տարի առաջ, մարտի դաշտում անմահացավ մեր ՀԵՐՈՍ ԷԴԳԱՐ ՆՈՐԱՅՐԻ ՍԱԶԲԱՆԴՅԱՆԸ.
ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ
Ուղիղ մեկ տարի առաջ, մարտի դաշտում անմահացավ մեր ՀԵՐՈՍ ԷԴԳԱՐ ՆՈՐԱՅՐԻ ՍԱԶԲԱՆԴՅԱՆԸ:

էդգարը ծնվէլ է 2002 թվականի հունիսի 30-ին մայրաքաղաք Երեվան։ Ավարտել է 161. միջնակարգ դպրոցը, ավարտելուց հետո ընդունվել է Երևանի արհեստագործական պետական ուսումնարանի խոհարարության բաժինը։ 2013.թ-ից սկսած հաճախել է Հայոց Արծիվներ դհոլահարների համույթը։ Դեռ փոքրուց հաջողություններ է ունեցել. շրջագայել տարբեր երկրներում, իր հրաշալի կատարումներով բարձր պահելով իր Հայի ու Հայաստանի անունը:

Հասցրել է ճանաչում ձեռք բերել, բազում պատվոգրերի, կարմիր դիպլոմի և շքանշաննեի արժանանալ։ Էդգարը հրաշալի զավակ է եղել իր ընտանիքի համար, տարբերվել է մշատպես իր սրտացավ, աշխատասեր, ընկերասեր ու պատվախնդիր տեսակով:
2020.թ հուլիսի 13-ին, մեր Էդգարը զորակոչվել է Հայոց բանակ։ Ծառայության է անցել Հոկտեմբերյանի զորամասում. 3 ամսվա զինծառայող էր, երբ լսվեց պատերազմի բոթը:
Պատերազմի թեժ օրերին, Հոկտեմբերյանի զորմասի զինծառայողները նույնպես, մեկնում են առաջնագիծ՝ օգնության հասնելու Կուբաթլուի մեր Տղաններին։
Վերջին զանգը, Էդգարից ծնողները ստանում են հոկտեմբերի 20-ի առավոտյան։ Տեղ հասնելու հաջորդ օրը, հոկտեմբերի 21-ին արդեն մարտի են մտնում։ Մի քանի օր անց , ծնողները լսում են ցավալի լուրի մասին.տեղեկանում են, որ մեր Էդգարն անմահացել է ռազմի դաշոտւմ:

Զինակից ընկերները պատմում են, թե ինչպես է Էդգարը կռվել մարտի դաշտում, ինչպես է օգնել իր ընկերներին՝մինչեւ վերջին շունչը...ասելով որ հանուն Հայրենիքի պաշտպանության՝պիտի մինչեւ վերջ կռիվ տան:
Հավերժ փառք քեզ ՀԵՐՈՍ
ՔԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ
Հ.Գ
Ահա Թե ինչպես էին ընկերները, հարազատները մերօրյա Հերոս ԷԴԳԱՐ ԷԴԳԱՐ ՆՈՐԱՅՐԻ ՍԱԶԲԱՆԴՅԱՆԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ...



