Իր ծագումնաբանությամբ, գիտակցությամբ ու ապրելակերպով ադրբեջանամետ է․ Արցախի թեմի առաջնորդը փակագծեր է բացում, թե ով է իրականում Բաքվի թեմի նորանշանակ քարտուղար արքեմանդրիտը
Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի նորանշանակ քարտուղար արքեմանդրիտ (վարդապետ) Ալեկսիյ Նիկանորովն Baku TV-ին տված հարցազրույցում զբաղվել է բացահայտ ադրբեջանական քարոզչությամբ՝ բառացի կրկնելով ադրբեջանական միֆերն ու քարոզչական թեզերը, մեղադրելով մեզ և Հայաստանյաց առաքելական եկեղեցուն Աղվանքի եկեղեցու ուծացման և գլխատման, վերջինիս պատմության և ունեցվածքի՝ ասել է թե՝ Արցախի բոլոր եկեղեցիների ու վանքերի՝ Դադիվանքի, Գանձասարի և մյուսների յուրացման մեջ։
-Ադրբեջանը հայատյացության պայքարի նոր ձեևեր է մշակում եւ Բաքվի թեմի նորանշանակ քարտուղար արքեմանդրիտ (վարդապետ) Ալեկսիյ Նիկանորովի քարոզչությունը այդ տրամաբանության մեջ է մտնում։ Ալեկսիյ Նիկանորով իր ծագումնաբանությամբ, գիտակցությամբ ու ապրելակերպով ադրբեջանամետ է։ Վերջինս Ադրբեջանի պատվերով Հռոմում գիրք է գրել Աղվանքի վերաբերյալ, որը լայնորեն տարածում է ստացել է ադրբեջանցիների շրջանում։ Գրքում նույն ադրբեջանական թեզերն է առաջ տանում Աղվանքի վերաբերյալ։ Ըստ երեւույթին հենց այդ ծառայությունների համար էլ ստացել է այդ պաշտոնը ։ Ցավալին այն է, որ վերջինս իր տեսակետներ է հայտնում ռուս ուղղափառ եկեղեցու հովանու ներքո, ինչը բացարձակ կապ աղերս չունի Ռուս ուղղափառ եկեղեցու դիրքորոշման հետ, դա վստահաբար կարող եմ ասել։