Այդ վարդապետը մի անձ է, ով ադրբեջանական քարոզչամեքենայի զոհն է դարձել․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Նիկանորովի Baku TV-ին տված հարցազրույցի մասին
«Ասենք, ինչ-որ մի ռուս վարդապետ մի զառանցանք է դուրս տվել, հիմա մենք պարտավոր ենք ապացուցելու, որ դա աղվանական չի՞։ Նմանատիպ քարոզչություն միշտ էլ գնալու է, դրա համար էլ ես միշտ ասել եմ՝ բոլոր սրբավայրերը պետք է լինեն քո տիրապետության տակ, բայց եթե քո տիրապետության տակ չի՝ ով ինչ ուզի կասի։ Նման պարագայում ցանկացած մեկնաբանություն ավելորդ է, ես նորից եմ կրկնում, մենք պետք է տեր կանգնենք մեր սրբավայրերին, որ դրանք լինեն մեր սուվերեն տարածքում, սա է միակ լուծումը», - «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի նորանշանակ քարտուղար արքեմանդրիտ (վարդապետ) Ալեկսիյ Նիկանորովն Baku TV-ին տված հարցազրույցում բացահայտ ադրբեջանական քարոզչամեքենային ձեռնտու ապատեղեկատվություններին, ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ընդգծելով․
-Այդ վարդապետը մի անձ է, ով ադրբեջանական քարոզչամեքենայի զոհն է դարձել։ Նա մի անձ Է, ով սնվել է ադրբեջանական փողերով, ինչքը ինչ իմանա, թե ինչ է արձանագրություններ են գրված Գանձասարի վրա։ Ադրբեջանական ազգը տգիտության մեջ է, էս ազգից ամեն ինչ էլ սպասելի է։
