ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը իր խորին ցավակցությունն է հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին
ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը և կուսակցության անդամները իրենց խորին ցավակցությունն են հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին իր սիրելի մայրիկի ՝ Նորա Վահանի Սարգսյանի մահվան կապակցությամբ։
<<Խորին ցավակցությունս եմ հայտնում Սարգսյանների ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին` կիսում մեծ վիշտն ու կսկիծը:
Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի լուսահոգի տիկին Նորայի հոգին և մխիթարություն ու սփոփանք պարգևի նրա ընտանիքին>>,- ասված է ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի ցավակցական ուղերձում:
ՍԻՄ լրատվական
