Ավելի շատ ադրբեջանցիների վերահսկողության տակ ենք, քան հայերի. Ծավ համանքի համայնքապետը առկա իրավիճակի մասին
Գորիս-Կապան ճանապարհին ճակատենի հատվածում ադրբեջանական կողմից երեկ մաքսակետ դնելուց հետո փաստացի շրջափակման մեջ են հայտնվել վեց հայկական գյուղ` Ճակատենը, Սրաշենը, Ներքին Հանդը, Ծավը, Շիկահողը, Շիշկերտը: Օրինակ, Ծավ համայնքի համայնքապետ Սեյրան Զաքարյանը «Իրավունքի» հետ զրույցում հետեւյալ իրավիճակը ներկայացրեց.
-Էս պահին դեռ խնդիր չկա, բայց Կապանից կտրված ենք, տպավորություն է, որ ավելի շատ ադրբեջանցիների վերահսկողության տակ ենք, քան հայեի: Գյուղից դուրս ես գալիս զինված ադրբեջանցիներով շրջապատված մաքսակետն ենք տեսնում: Չգիտենք ոնց է լինելու հետո, Կառավարությունից բան կապի մեջ են, բայց անորոշ վիճակ է:
Նույն պատկերն է վերը նշված այլ գյուղերում: