Խոսքը զրոյական կետից սկսելու մասին է. Անդրանիկ Քոչարյանը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցով ՌԴ առաջարկի մասին
Որոշակի տեխնիկական հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո Հայաստանը պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ ՌԴ առաջարկի: Այս մասին ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ բովանդակությամբ առաջարկ է եղել ռուսական կողմից:
«Խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին: Եվ ՀՀ-ն տվել է իր համաձայնությունն այդ աշխատանքների սկզբին մասնակցելու համար: Վարչապետը դրա մասին է ասել»,-ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
ԳՈՎԱԶԴ07:38Իմանալ ավելին
Անդրադառնալով շահարկումներին, թե իշխանական պատգամավորները ՌԴ-ի նկատմամբ պահանջներ են ներկայացնում՝ Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ իրենք պահանջ չեն ներկայացնում, պարզապես ցանկանում են, որպեսզի պայմանագրի բոլոր կետերը ճիշտ ժամանակին իրականություն դառնան: «Այնուամենայնիվ, մեր ինքնիշխան տարածքը ոտնձգության է ենթարկվել, դրա արդյունքում տեղի են ունեցել ռազմական գործողություններ, այնուամենայնիվ, մեր բանակը չի թողել, որ հակառակորդը տարածքային նոր ձեռքբերումներ ունենա»,-ասաց նա:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ-ն դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի առաջարկ է արել, որն ընդունելի է հայկական կողմի համար: