Քայքայված սանհանգույց, գիշերներ սողունների հետ, չորս կողմը աղբ, գարշելի հոտ. Քովիդ բաժանմունքները մարզերում
«Իրավունքը» մարզերից շարունակում է ստանալ ահազանգեր, թե մեղմ ասած, ինչ խայտառակ վիճակ է մարզերի քովիդ բաժանմունքներում: «Քայքայված սանհանգույց, գիշերներ սողունների հետ,չորս կողմը աղբ, գարշելի հոտ»,-սա է մարզային Քովիդ բաժանումքնքերի իրական վիճակը: Մեզ հետ զրույցում ասաց Սյունիքի մարզից մի բնակչուհի, ում մայրը այս պահին գտնվում է բուժման մեջ, ըստ այդմ զերծ կմնանանք անունը հրապարակելուց:
Մեկ այլ` Լոռու մարզի բնակչուհի էլ ասաց. «Անգամ բարձր վարձատրության պարագայում բազմաթիվ բուժաշխատողներ հրաժարվում են աշխատել այդ բաժանմունքներում: Որոբվհետեւ հակասանիտարական վիճակը հավասար է զրոյի, կարող ես կորոնայով չվարակվել, բայց այլ վարակ տուն տանել»: