Վանը հիմա էլ է դիրքերում, բայց նա դա արել է լուռ, առանց ավելորդ հերոսական դրվագներ անմահացնելու, առանց սելֆիների ու ուղիղ եթերների
Ինքը Վանն է Ահարոնյան, ով 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրը թողնելով նորաստեղծ ընտանիքը, փոքրիկի որդուն կամավոր ընկերների հետ նետվել էր ռազմի դաշտ՝ օգնության հասնելու հայ զինվորին։ Նա դա արել է առանց ավելորդ հերոսական դրվագներ անմահացնելու, առանց սելֆիների ու ուղիղ եթերների։ Նա դա արել է լուռ, հանուն հայրենիքի, հանուն որդու խաղաղ ապագայի։
Ու գիտեք, օրեր առաջ էլ, երբ թշնամին հերթական սադրանքը հրահրեց արեւելյան սահմանագոտում, ի տարբերություն շատ հոխորտացող ստատուսներ գրող տղամարդկանց՝ Վանը, կրկին իր մարտական ընկերների հետ բարձրացավ դիրքեր, ու էլի լուռ, առանց պաթոսախառն հայտարարությունների։ Վանը այսօր էլ իր նման ազգային Տղաների հետ պատրաստ է կյանքի և մահվան պայքար մղել հանուն հայրենիքի, հանուն հայ ազգի և հավատքի: