Covid-ի նոր շտամը ախտահարեց «բավարար» քանակությամբ մարդկանց, որպեսզի ստեղծվի հերթական իմունային պատնեշը. Մասնագետ QR կոդ-ի եւ նոր վիրուսի հավանակության մասին
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի էական և լուրջ անկում է գրանցվել: Այս մասին Կառավարության վերջին նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսպիսով կարելի է ասել, որ Հայաստանը հաղթահարել է նաեւ վիրուսի չորրորդ ալիքը «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանից, ով նախ փաստեց.
-Վիրուսի ալիքը հաղթահարելու համար, անհրաժեշտ է որևէ տեսակի պայքար մղել դրա դեմ: Ո՛չ, ՀՀ-ն չի հաղթահարել չորրորդ ալիքը, ուղղակի համաճարակաբանական կանոններից ելնելով՝ կորոնավիրուսի նոր շտամը ախտահարեց «բավարար» քանակությամբ մարդկանց, որպեսզի ստեղծվի հերթական իմունային պատնեշը և այժմ ալիքը գնում է նվազման:
-Պարոն Գրիգորյան, ԱՀԿ-ն կանխատեսել է, որ շուտով աշխարհը բախվելու է նոր վիրուսի հետ, հնարավոր է արդյոք պրակտիկապես կանխատեսել նոր վիրուսի մասին, եթե այո, ապա արդյոք հնարավոր չէ տարածումը կանխարգելել։
-ԱՀԿ կանխատեսումների հիմնավորումը չեմ տեսել, սակայն կարծում եմ, որ հնարավոր չէ կանխատեսել մի բան, որի մաաին չկա պատկերացում: Եթե ԱՀԿ կանխատեսումները ճիշտ լինեն, ապա վիրուսի ի հայտ գալուն պես պետք է լինելու ակտիվ և գրագետ գործել, որպեսզի վիրուսը կորոնավիրուսի նման ավերիչ ազդեցություն չթողնի մեր երկրի վրա: Գործող վարչակազմի պայմաններում չեմ տեսնում, որ կա հնարավորություն գրագետ գործելու համար, ուստի զինվենք լավատեսությամբ և հույս փայփայենք, որ ԱՀԿ-ն կսխալվի իր կանխատեսումների մեջ:
Շարունակությունը՝