Դու ուժեղ ես, դու իսկական Հերոս ես,դու Սասունիս ոգով առսջնորդվող Հերոս ես, ես հավատում եմ քո ուժին տղես․ Հերոսածին մայրիկը գրառում է կատարել
Ապրիլյան պատերազմի անմահ հերոս Սասուն Մկրտչյանի մայրիկը՝ հերոսածին տիկին Նարինեն ուշագրավ գրառում է կատարել․
Մի քանի օր առաջ Մուսալեռի պանթեոնում էինք, գնացել էինք մեր Հերոս տղաներից' Գեղամի հիշատակը խնկարկելու, ինձ զանգ եկավ Լուսինեի հեռախոսից, անջատեցի, հարմար պահ չէր, 10 րոպեից նորից զանգ եկավ անհանգստացա, առանձնացա պատասխանելու, մտածեցի ինչ որ բան է պատահել։ Իմ ալո֊ին պատասխանեց Էրիկը. Նարինե մորքուր բարև.. ես հուզմունքից ու ուրախությունից դողում էի։ Էրիկը մեզ հրավիրեց իր տարեդարձին, հարցնելով՝ գալու եք չէ՞, ոնց չենք գալու Էրիկ ջան, անպայման ենք գալու տղես պատասխանեցի ես։ Երեկ երեկոյան Լուսինեից՝ Էրիկի մայրիկից իմացա, որ Էրիկի վիճակը վատացել է և տեղափոխել են հիվադանոց։ Էրիկ ջան իմ ուժեղ տղա, դու 44 օրյա պատերազմի թոհ ու բոհով անցած, մեկ տարուց ավելի կյանքի հետ պայքարելով, քո ու մայրիկիդ կամքի ուժով, բժիշկների օգնությամբ հասել ես այս օրվան, որ զանգես ու հրավիրես մեզ քո տարեդարձին։ Շնորհավորում եմ իմ Էրիկ, իմ տղա, քո տարեդարձը, ես համոզված եմ, որ դու սա էլ կհաղթահարես և մենք միասին դեռ տոնելու ենք քո տարեդարձները, դու ուժեղ ես, դու իսկական Հերոս ես,դու Սասունիս ոգով առսջնորդվող Հերոս ես ,ես հավատում եմ քո ուժին տղես։ Իմ աղոթքները առ աստված քեզ հետ են Էրիկ ջան։