Գուրգեն Սարգսյանի ու իր դիրքի կռվից հետո մեր զորքը վերգտավ իր տեսակը և սկսեց սատկացնել թշնամուն․ Մերօրյա հերոսը նոյեմբերի 16-ին դիրքերում առկա իրավիճակի մասին
<<Իրավունքը>> անդրադարձել էր Վան Ահարոնյանին, ով 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրը թողնելով նորաստեղծ ընտանիքը, փոքրիկի որդուն կամավոր ընկերների հետ նետվել էր ռազմի դաշտ՝ օգնության հասնելու հայ զինվորին։ Նույնը Վանը արել էր նոյեմբերի 16-ին, երբ թշնամին հերթական սադրանքը հրահրեց արեւելյան սահմանագոտում, ի տարբերություն շատ հոխորտացող ստատուսներ գրող տղամարդկանց՝ Վանը, կրկին իր մարտական ընկերների հետ բարձրացավ դիրքեր։
Ինչ էր կատարվում դիրքերում այդ մի քանի ժամվա ընթացքում, ինչու մենք չկարողացանք անսասան պահել մեր դիրքերը, ինչպես մերօրյա հերոս Գուրգեն Սարգսյանի՝ կյանքի գնով հայրենիքին ցուցաբերած նվիրավածությունը բեկում մտցրեց ողջ զորքի մեջ հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ մերօրյա կենդանի հերոս Վան Ահարոնյանից, ով նախ նկատեց․
-Արդեն իսկ մեր բանակը տրամադրվել էր մարտական, պատրաստ էր նոր կռիվ ընդունելու։ Գուրգեն Սարգսյանի հերոսությունից սկսած մեր բանակի տված կռիվը ոգևորել էր թե՛ զինվորներին, թե՛ սպաներին, ու բոլորը ուզում էին արդեն ոչ թե միայն պաշտպանվել, այլ գրոհել, գերիներ վերցնել, տարածքներ ազատագրել։
-Վան, մի քանի ժամ ընթացած մարտերի արդյունքում, ցավոք մենք ունեցանք կրկին զոհեր, վիրավոր Տղաներ և գերիներ։ Ինչո՞ւ մենք չկարողացանք մեր դիրքերը անսասան պահել այս անգամ։