1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Մենք մեր վանաձորցու առաջ միշտ բաց ենք եղել, եւ որեւէ անգամ խնդիր չի եղել հասարակության հետ մեր կապը կորցնելու. այդ իսկ պատճառով էլ մենք մշտապես զգացել ենք մեր հասարակության զարկերակը»

 

Առիթ ունեցել էինք նշելու, որ դեկտեմբերի 5-ին սպասվող ավագանու ՏԻՄ ընտրությունների առումով ամենամրցակցայինը Վանաձորն է, ուր քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են թվով տաս քաղաքական ուժեր, դաշինքներ: Թեեւ վանաձորցիները լիահույս են, որ հաղթելու մեծ շանսեր ունի ՏԻՄ ընտրություններին ընդհառաջ ձևավորված «Ասլանյան դաշինք»-ը , որի ցուցակը գլխավորում է Վանաձոր քաղաքում այլեւս ձեռագիր եւ բազում ծրագրեր, գաղափարներ եւ ձեռնարկներ իրականացրած Մամիկոն Ասլանյանը:

Եւ շատերը հենց այդ հանգամանքով են պայմանավորում գործի դրված ամենատարատեսակ հնարքներն ու աճպարարությունները այս օրերին, քանի որ վանաձորցին հավատում, վստահում եւ հույսեր է կապում հենց «Ասլանյան Դաշինք»-ի ներկայացուցիչների եւ քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի հետ:
Հիշեցնենք, որ նախընտրական մարաթոնի մեկնարկը դեռ «հորով-մորով» չարած, վանաձորցիներն արդեն իսկ ահազանգեցին որ ՔՊ-ականները Լոռու մարզպետի գլխավորությամբ, չգիտես ինչու եւ ինչպես բուռն կերպով լծվել են կադրային ջարդ իրականացնելու իրենց «սուրբ» գործին, թեեւ սովորության համաձայն այս օրերին շարունակում են աջ ու ձախ թմբկահարել՝թե բա իրավախախտումներ են արձանագրվել ամենատարբեր ոլորտներում ու կառույցներում. եւ որ դա է պատճառը, որ իշխանականները գործի են դրել «սամուրայի թուրը»:


Մինչդեռ, վանաձորցիներից շատ-շատերը մեզ հետ զրույցում շարունակում էին պնդել. որ սա ոչ ավել, ոչ պակաս սաբոտաժի է հիշեցնում, քանի որ ՔՊ-ականները շատ լավ հասկացել են, որ իրենց վարած խայտառակ ու անպտուղ քաղաքականությունը՝երկիրը վերջնականապես հասցնում է կոլապսի դուռը, եւ որ իրենց վստահության քվե տալու շանսերը՝օր-օրի զրոյանում են:
Ի դեպ, հիշեցնենք նաեւ, որ դեկտեմբերի 25-ին էլ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի աշխատակազմն էր կրկին բողոքի ցույց ու գործադուլ իրականացրել՝ պահանջելով աշխատանքի վերականգնել մարզպետի որոշմամբ օրեր առաջ աշխատանքից ազատված տնօրեն Սյուզաննա Բալայանին:
Աշխատակիցների խոսքով՝ տնօրենին ազատել էին ֆեյսբուքում ինչ-որ նկարի տակ դրված լայքի պատճառով: Մարզպետարանից սակայն նշել էին , որ ազատման պատճառը պոլիկլինիկա այցելած քաղաքացիներից ստացված դժգոհություններն են եղել:

Ինչեւէ, թե այս իրողության պայմաններում ինչպե՞ս է պատկերացնում հետագա պայքարը՝ ընտրությունների հիմնական ֆավորիտ «Ասլանյան Դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը եւ իր թիմը, հարցով դիմեցինք հենց թեկնածուին, ով մեզ հետ զրույցում
նշեց, որ անկախ իրավիճակից. առկա անհասկանալի սցենարներից ու անառողջ մթնոլորտից իրենց թիմը պայքարելու է նույն ավյունով ու ջիղով, ինչպիսին որ այն եղել է ընտրարշավի մեկնարկը տալու առաջին իսկ օրվանից:

May be an image of 1 հոգի

 

Մամիկոն Ասլանյանի դիտարկամբ.


-Մեր թիմը պայքարել եւ պայքարում է պատասխանատվությամբ ու նվիրումով, քանի որ մենք գնում ենք մեր գաղափարների, եւ մեր սկզբունքնեերի ետեւից: Ուստի եւ որեւէ տեսակի սցենար՝ չի կարող մեզ շեղել մեր բուն օրակարգից:

-Ո՞րն է Ձեր օրակարգը պարոն Ասլանյան, եւ ինչպես կմեկնաբանեք նախընտրական Վանաձորում առկա լարված մթնոլորտը, որը որ ըստ էության ստեղծվել է իշխանականների «թեթեւ ձեռքով»:

-Անկեղծ ասած, էն մարդիկ ովքեր որ այս օրերին աչքի են ընկնում անհասկանալի դրսեւորումներով, ճիշտն ասած իրենց ոչ մի անգամ ո՛չ արդարության դաշտում ենք տեսել, ո՛չ մարդկության եւ ո՛չ էլ աշխատանքային գործունեության մեջ: Մենք մեր հստակ ծրագրերով ենք հանդես գալիս, եւ գնում ենք մեր առջեւ դրված խնդիրների ետեւից բացառապես: Մենք ոչ մի բանից չենք խուսափում. մենք մեր վանաձորցու առաջ միշտ բաց ենք եղել, միշտ ազնիվ ու անկեղծ ենք եղել,եւ որեւէ անգամ խնդիր չի եղել հասարակության հետ մեր կապը կորցնելու. այդ իսկ պատճառով էլ մենք մշտապես զգացել  ենք մեր հասարակության զարկերակը: Մենք անկախ իրենց բռնած դիրքից, ինչ խոսք շարունակելու ենք իրականացնել մեր առաքելությունը՝հանուն մեր Վանաձորի եւ հանուն մեր վանաձորցիների:

-Անկախ հնարավոր ճնշումներից, փաստորեն գնում եք հաղթելու՝ պարոն Ասլանյան…

-Մեզ չեն կարող ճնշել., որովհետեւ մեզ ճնշելը էդքան հեշտ չի. որովհետեւ մեր թիկունքին կանգնած ազգաբնակչությունը, մեր ընտրողները: Մենք ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական առումով որեւէ մեկին չենք ապավինում. մենք ապավինում ենք միայն եւ միայն մեր սիրելի վանաձորցիներին:

Եւ ինչ խոսք, մենք պայքարում ենք հաղթելու եւ մեր առջեւ դրված ծրագրերն ու նպատակները կյանքի կոչելու համար:
Մեզ համար գլխավոր խնդիրը մեր քաղաքի զարգացումն ու առաջընթացը ապահովելն է , եւ մեր քաղաքի մեջքը միշտ ամուր պահելն է: Մենք պայքարում ենք ոչ թե մեկին կողմ՝ կամ դեմ սկզբունքով, այլ մենք պայքարում ենք հանուն մեր Վանաձորի, հանուն մեր վանաձորցիների, եւ հանուն մեր համընդհանուր նպատակների իրագործման:


-Դուք մտածում եք համայնքի, քաղաքի զարգացման, առաջընթացի մասին, օրվա իշխանականներն էլ ՝փաստորեն ասում են ընկած մասնագետ կադրերին են «զտում»` այս կամ այն նկարի տակ լայք դնելու պատճառով, ինչի մասին որ բարձրաձայնել էին նաեւ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի աշխատակիցները:
Ի՞նչ կասեք, սրա հետ կապված:

-Դե դա արդեն կներեք, իրենց մակարդակի մասին է խոսում: Դե երբ որ մարդը պատկերացնում չի ունենում համայնքային աշխատանքի, կառավարման գործի հետ կապված, երբ որ նա ոչ մի դաշտում չկա. կայացած չէ, բնականաբար պետք է լայքերի, բարեւ տալու, ժպտալու համար սրտնեղվի: Գուցե վաղն էլ նաեւ շնչելու համա՞ր նեղվեն՝ ո՞վ իմանա: Բայց ասեմ ձեզ, որ անկախ ցանկացած սցենարից. այսօր մեր կողմնակիցներն ավելանում են, եւ ոչ մի ճնշման չեն ենթարկվում, եւ մեր կողքից էլ չեն հեռանում երբեւէ:


-Ու նաեւ շարունակում են լայքել…


-Իհարկե: Ավելին ասեմ. ինչքան մեզ հարվածեն՝ մենք էդքան ուժեղանալու ենք: Ու մեր քաղաքի համար էլ՝ անելու ենք ամեն ինչ. մեր ուժերի, մեր հնարավորությունների չափով բնականաբար:

-Պարոն Ասլանյան, ըստ Ձեզ այս ընտրություններում կլինե՞ն քաղաքական ուժեր որ կապավինեն ընտրակաշառքների «զորությանը», թե՞ թավշյա Հայասատանում այն այլեւս պետք է բացառել:


-Ճիշտն ասած, ես որպես իրավաբան իրավունք չունեմ առանց փաստի որեւէ բանի մասին բարձրաձայնել: Իհարկե կան տարբեր խոսակցություններ, լուրեր…բայց դա արդեն իրավապահների գործն է, եւ այսօր էլ փառք Աստծո իրավապահ համակարգը ի վիճակի է ե՛ւ կանխարգելելու, եւ նմանօրինակ հնարավոր դեպքերը հայտնաբերելու, եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար: Եթե ամեն մարդ զբաղվի իր գործով՝ բնականաբար դժվար թե որեւէ արտառոց իրավիճակի հետ գործ կունենանք:
Թուլ չենք տալու ո՛չ կեղծիք, ո՛չ մի ավելորդ էքսցեզ: Ավելին ասեմ.ամեն մի ընտրատեղամասում 10 վստահված անձ ենք ունենալու:Այնպես որ, որեւէ մեկի մտքով «արքայություն» չանցնի. սա վանաձորցիների քաղաքն է, եւ այստեղ վանաձորցին է ընտրում իր քաղաքապետին: Ու «դրսի որեւէ ուժ» չի կարող այստեղ որեւէ մեկի վրա ճնշում բանեցնել:

-Բոլոր դեպքերում, այս ընտություններում շատերն են խիստ մտահոգ՝ հասկանալու թե ո՞րն է Մամիկոն Ասլանյանի ֆենոմենը, որ նրա շուրջ մշտապես ժողովուրդը համախմբվում է, միաբանվում: Կբացե՞ք գաղտնիքը…

-Գիտեք, գաղտնիք չկա. մենք ուղղակի միշտ ազնիվ ենք եղել ու անկեղծ, եւ երբեւէ մեր վանաձորցուց, հասարակությունից չենք հեռացել: Եւ վերջապես մենք այն ենք՝ ինչ որ կանք. մենք ո՛չ քննադատությունից ենք խուսափում, ո՛չ մարդկանց խնդիրների մասին բարձրաձայնելուց , ո՛չ էլ փորձում ենք առկա խնդիրները բարդել մեկի, կամ մյուսի վրա: Իսկ մեր վանաձորցին դա գնահատում է, եւ գիտակցում, որ անկախ իրավիճակից միշտ իր թիկունքում անխախտ հենարան ունի:

-Պարոն Ասլանյան, բոլորովին վերջերս մենք տեսանք, թե մի շարք համայնքներում ոստիկանական ինչ արսենալի ուղեկցությամբ էին անցնում ընտրությունները: Ձեր կարծիքով,արդյո՞ք սցենարը չի կրկնվի նաեւ Վանաձորում, եւ արդյո՞ք դա կարող է որեւէ կերպ ազդել ընտրությունների արդյունքների վրա:

-Ոչ մի խնդիր չկա. նույն ոստիկանն էլ մեր վանաձորցին է, մարդ է, ով կարող է տեսնել ու հաշվի նստել իրականության հետ:
Եթե նույն ոստիկանը՝ ով մեր վանաձորցին է, մեր քաղաքի բնակիչն է, եւ տեսնում է որ օրինակ իր հարազատ քաղաքի այգին, պուրակը բարեկարգված է.երբ տեսնում է, որ բնակելի թաղամասերը, շենքերը, բակերը բարեկարգ են, ապա ինչու չէ. նրանք էլ կարող են չէ՞ գնահատել ռեալ կատարված գործերը:
Ի վերջո, նույն ոստիկանները մեր եղբայրներն են, մեր ընկերներն են,կյանքի տարբեր հատվածներում մեզ հետ ճանապարհ անցած մարդիկ են: Ոստիկանն էլ նույն մեր քաղաքացին է, ով տվյալ պահին իր ծառայությունն է կատարում: Այնպես որ մեր Վանաձորում բաժանարար գծեր չկան, եւ ես չեմ կարծում որ մեր քաղաքում ճնշումներ բանեցնելու որեւէ խնդիր կա: Մենք աշխատող մարդիկ ենք, իսկ աշխատող մարդկանց չի կարելի ճնշել: Եւ բացի այդ, մենք ճնշվող տեսակ չենք. մենք միշտ գերադասում ենք ազնիվ պայքարը՝հանունի, հանուն մեր վաղվա օրվա ու վաղվա առաջընթացի:

May be an image of 5 մարդ, people standing, դրսում և տեքստը

May be an image of երեխա, կանգնած, military uniform և դրսումը

 

Վանաձոր-Երեւան

 

NewsMedia.am

Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan