1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դիանա Գասպարյանին մենք որպես մրցակից չենք դիտարկում. որովհետեւ մարդ ով ունի միայն վարչական լծակ ու մի երկու «ցեղերի» մարդիկ, մենք նրանց հակառակորդ դիտարկել պարզապես չենք կարող

Դեկտեմբերի 5-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 5 քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ «Հայրենատեր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն քաղակտիվիստ Ջիվան Աբրահամյանը, ում հետ էլ NewsMedia.am-ը զրուցել է Էջմիածնում սպասվող ընտրությունների եւ հնարավոր զարգացումների շուրջ:

May be an image of 1 հոգի, մորուք և տեքստը

Եւ հարցին, թե ինչպիսի՞ն է այսօր նախընտրական Էջմիածինը, եւ թե այս պահի դրությամբ ի՞նչ շանսեր ունի «Հայրենատեր» կուսակցությունը, ապա Էջմիածնի քաղաքապետի թեկնածու քաղաակտիվիստ Ջիվան Աբրահամյանի դիտարկմամբ.

-Առհասարակ մեր սիրելի Էջմիածին քաղաքում ոչ միայն նախընտրական փուլում են տրամադրությունները լարված եղել, այլ երկար ու ձիգ տարիներ շարունակ, քանի որ քաղաքական ուժերի ներկայացվածությունը իր ազդեցությունն է թողել քաղաքի տրամադրությունների ու մթնոլորտի վրա:

-Այդուհանդերձ, ո՞րն էր հիմնական պատճառը, որ որոշեցիք մասնակցել այս ընտրություններին:

-Նախ ուզում եմ ասել, որ մենք իրականում այո, մենք մտել ենք բարդ պրոցեսի եւ ընտրապայքարի մեջ. բայց մենք որեւէ ձեւաչափի պայքարից՝ երբեք նահանջողը չենք:
Ւսկ առաջադրվելու հիմնական պատճառներից մեկն էլ այն է , որ մեզ համար վաղուց անընդունելի օրակարգ է դարձել հասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանելը: «Քոչարյանական ու նիկոլական պայքարը» այլեւս քաղաքական չէ, եւ ոչ մի զարգացման հեռանկար չունի: Մենք այսօր առաջարկում ենք այլընտրանք. մենք ո՛չ Նիկոլի հետ կապ ունենք, ո՛չ Քոչարյանի հետ հետ, եւ ո՛չ էլ որեւէ մեկի:
Մենք անկախ ենք, եւ մեր սկզբունքներին ու գաղափարներին հավատարիմ ենք մնալու մինչեւ վերջ, եւ միշտ:
Մենք մեր քաղաքը սիրում ենք. մենք ունենք պատկերացում, մասնագիտական հմտություններ, ուստի ժամանակն է՝մեր քաղաքը ոտքի կանգնեցնելու:
Տեսեք ինչն է այսօր պրոբլեմը. բոլոր քաղաքապետերի թեկնածուները գալիս ասում են՝ «ասֆալտ ենք անելու»…
Կներեք էլի. «ասֆալտ անելը» ՝ դա խնդրի լուծում է՞.մեր քաղաքին զարգացում է պետք. պետք են աշխատատեղեր, ներդրումներ, կոնկրետ ծրագրեր, որի միջոցով հնարավոր կլինի քաղաքի մեջքը ուղղել:

Տեսեք մեր օրակարգում, ի թիվս այլ ծրագրերի հատուկ նշել ենք. Էջմիածին քաղաքը հոգեւոր տուրիզմի կենտրոն դարձնելու, որպեսզի զբոսաշրջիկները ոչ միայն գան ու տեսնեն մեր քաղաքը, այլ նաեւ մենք կարողանանք, ի վիճակի լինենք սպասարկելու մեր զբոսաշրջիկներին, որպեսզի քաղաքը կարողանա շահել էդ գործընթացից: Մենք ունենք հստակ ծրագիր, հստակ պլաններ, նույնիսկ ներդրումների հստակ տեսլական Եվրոպայից՝ այդ ծրագրերը կյանքի կոչելու համար, քանի որ դա է միակ ճանապարհը՝ քաղաքը ոտքի հանելու համար:
Որպեսզի քաղաքապետը, ոչ թե գա ասի. «էս փոսը կվերացնեմ ու հինգ տարի մարդը նստի սպասի, թե երբ են փոսը վերացնելու, այլ քաղաքի զարգացման մի մասնիկն էլ լինի՝ այդ այդ փոսը վերացնելը նաեւ, այդ նույն ասֆալտապատում իրականացնելը այսպես ասած:

-Այսինքն, համաչափ զարգացում պիտի ապրի քաղաքը:

-Մեզ ոչ թե համաչափ, այլ կայծակնային զարգացում է պետք ապահովել.մենք չպիտի առաջնորդվենք էն տրամաբանությամբ, որ 15, 20, 30 տարի հետո մեր բոլոր խնդիրները կհարթվեն: Մենք պետք է ոչ կոմպրոմիսային լուծումների գնանք. մենք չպետք է գնանք կոմպրոմիսի. ասենք լավ թող ստեղ աղբանոց մնա, բայց մյուս տեղում եկեք՝ասֆալտ անենք: Պետք է հասկականք ո՞նց անենք, որ միանգամից հա՛մ աղբը վերանա, հա՛մ ասֆալտը լինի, հա՛մ էլ քաղաքը գնա զարգացման ու առաջընթացի ճանապարհով:


-Դուք որպես այս ընտրությունների ֆավորիտ թեկնածու, ունե՞ք հստակ պատկերացում, թե ինչպես կարելի է Ձեր մատնանշած խնդիրները լուծել միանգամից:

-Միանշանակ ունենք, իհարկե:

-Ի դեպ, դուք խոսեցիք նաեւ ներդրումների մասին. եթե կարելի է պարզենք իրականում ի՞նչ ներդրումների մասին է խոսք գնում, հատկապես որ եթե հաշվի առնելու լինենք այն հանգամանքը, որ դուք բավականին երիտասարդ թեկնածու եք, եւ որ հեշտ բան չէ մեր օրերում ներդրումային ծրագրեր բերել, եւ դրանք գործնականում կյանքի կոչել: Նկատենք, որ սա Ձեր առաջին քայլն է դեպի մեծ քաղաքականության, չնայած որ բավականին մեծ է Ձեր հանրային ընկալումը, ճանաչվածությունը:


-Ես միշտ առաջադրվելուց, կամ ինչ-որ պրոցեսի մեջ մտնելուց առաջ, բնականաբար վելուծում եմ. մենք կարող ենք արդյոք այն պատասխանատվությունը որ վերցնում ենք մեր ուսերին՝ պատվով կրել:
Ես ինքս մասնագիտությամբ ինժեներ եմ, (ֆիզիկա-մաթեմատիակական գիտություններ, մարկետինգ), ավելին ասեմ. ես նաեւ համայնքների հետ աշխատելու փորձ ունեմ, քանի որ իմ կրթությունը ինձ թույլ տվել է դրսեւորվելու՝ համայնքային գործի ու նրբությունների մեջ:

-Իսկ որտեղ եք իրացրել Ձեր գիտելիքները, եւ որտեղ եք հասցրել փորձ ձեռք բերել:

-Ես համայնքի տնտեսական զարգացման պատասխանատու եմ եղել ավելի երիտասարդ տարիքում, եւ ես շատ լավ գիտեմ, թե ինչ ասել է Տեղական ինքնակառավարում, եւ համյնքային գործ:
Այդտեղից է գալիս ծիծաղը՝այն գործընթացի վրա, երբ օրինակ նույն գործող քաղաքապետը ասում ա. «դե տեսեք՝ասֆալտ արեցինք»: Գիտեք ինչ կա. Գոյություն ունի տնտեսական զարգացման պատասխանատուի այսպես ասած՝ «22 վանդակից» բաղկացած մոդել, որտեղ գրվում ա. որ էս ինչ, էս ինչը սուբվենցիոն ծրագրով փող ա ստանում…Դա աշխատելի չի:
Նույն տրամաբանությամբ. ասենք կարող ենք ասֆալտի գործարանի տնօրեն նշանակել, ու էդ նույն պրոցեսը ինքն էլ անի, ու էլ մենք չտանջվենք, չպայքարենք ընտրությունների էլ չգնանք:
Այսօր մեր համար հիմնական խնդիրը ՏԻՄ ընտրությունների ձեւաչափը փոխելն է. ու պետք է ֆիքսենք հետեւյալը, որ մենք ոչ թե պիտի գործենք այսօրվա հնարավորությունենրի սանդղակում, այլ նաեւ պիտի ընկալենք մի բան, որ ՏԻՄ-ը պետք է ինքն իր համար կարողանա լոբինգ անել, եւ դրան պարտադիր պետք է նաեւ օրենքի ուժ տրվի, որպեսզի կարողանանք տեղական ինքնակառավարման գործընթացը բարձր մակարդակի հասցնել:

Տեսեք, մենք այսօր ներդրումների պակաս ունենք.ինչի՞:Մի հատ սգո սրահ կառուցելով՝ քաղաքը չի կարող տնտեսական զարգացում ապրել: Մեզ անհրաժեշտ է. դրսից փող բերել քաղաք: Յուրաքանչյուր տարածքի զարգացումը՝ հավելյալ արժեքի ներգրավման վրա է հիմնված:

-Ինչո՞վ պայմանավորել այն հանգամանքը, որ մինչ հիմա, հոգեւոր քաղաք մեր Էջմիածինը գտնվում է այսքան անմխիթար վիճակում. ինչո՞ւ ունենք այսքան տխուր պատկեր:

-Ասեմ. որովհետեւ այն ուժերը ովքեր քաղաքական գործընթացների մեջ են եղել, իրենց առջեւ խնդիր են դրել ոչ թե քաղաքը զարգացնելու, այլ ընդամենը խնդիր են դրել՝ նորից վերարտադրվելու:
Մենք տարիներ շարունակ չենք ունեցել ո՛չ պետական, ո՛չ քաղաքային իշխանությւոնների մոտեցում, ո՛չ էլ համայնքային մոտեցում…դրա համար էլ ունենք այն՝ինչ ունենք:
Չի եղել սկսողը. չի եղել մարդ, որ ասի. «Ես ասֆալտ անող չեմ, ես քաղաք զարգացնող եմ»:
Կարեւորը մոդելը կարողանանք փոխել. Փոխենք էն իրականությունը, որում ապրում ենք: Ոչ թե մի հոգին կարող է գալ 20 մլն-ի ներդրում անել, այլ կարող են 100-ը մասնակից լինել ՝ավելի քիչ գումարով ու ներդրումով:
Դրա համար, պետք է հստակ օրակարգ ունենաս, որի հիման վրա կկարողանաս ապահովել քաղաքի տնտեսական աճը:

-Իսկ այս տարիների ընթացքում, եւ մինչ ընտապայքարի մեջ մտնելն էլ, փորձել ե՞ն քաղաքային, մարզային իշխանությունները օրինակ Ձեզ էլ հրավիրելու համագործակցության.ինչու չէ՞ օգտագերծելու  Ձեր ներուժը, փորձը, մոտեցումները՝հանուն քաղաքի, մարզի զարգացման…

Թե՞ սեւերի ու սպիտակների բաժանարար գծերը՝ թույլ չեն տվել հանուն քաղաքի միավորել ներուժը:

-Խնդիրը ոչ միայն սեւերինն ու սպիտակներինն է. խնդիրը՝վախի մեջ է:


-Իսկ Ով՝ ումից է վախենում…

-Այսօրվա իշխանությունը վախենում է յուրաքանչյուր մարդուց՝ ով կարող է լավ բան անել: Որովեհտեւ իրենք գիտեն որ էդ հմտությունը չունեն եւ մտածում են, որ այ եթե մեկ ուրիշը իր հմտությունը ցույց տա, վաղը իրենց համար կդառնա քաղաքական հակառակորդ:
Այսօր մեր քաղաքական գործիչների մոտ մեծ պրոբլեմ կա.իրենք մտածում են միայն եւ մյիան իրենց քաղաքական վերարտադրման մասին: Այն ինչ եղավ նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:Էն որ լոզունգ էին սարքել. «այ, եթե մենք չգանք՝ուրեմն Քոչարյանն ա: Քոչարյանականն էլ ՝եթե ես չգամ. ուրեմն Նիկոլն ա:

-Դե մարդիկ էլ մտածում էին, որ ուրիշ եկող չկա, ու արդյունքում ունեցանք այն՝ինչ ունենք:

-Դե արդյունքում բայց ինչ ունեցանք. մեռավ քաղաքականությունը. մեռավ քաղաքական ամբողջ պրոցեսը, ու տակը մնաց անձերի խնդիրը:
Ինչի Հայաստանը էնքան վատ երկիր էր, որ երկու անձի խնդիր է՞ր լուծում: Եկեք անկեղծ լինենք. մեր հանրության մեջ կան իդելական կադրեր, իդեալական գիտելիքներով մարդիկ, որոնց հմտությունները պետք է օգտագործել:

-Մինչդեռ այսօրվա իշխանականների մոտ կադրային սով է...

-Կադրային սով է, որովհետեւ համակարգը ունի հետեւյալ խնդիրը. վերեւում կանգնած յուրաքանչյուր պաշտոնյա փորձում է իրենից ներքեւ դասավորի էնպիսի մարդկանց, ովքեր գիտելիքով ավելի ցածր կլինեն:

-Տեղափոխվենք նորից Էջմիածին քաղաք, եւ խոսենք դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների մասին:Միեւնույն ժամանակ կուզենայինք պարզել, թե իրականում ինչպիսի՞ գնահատական կտայիք Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից իրականացված աշխատանքներին:


-Տեսեք Դիանա Գասպարյանը 2018 թվականին ռուպրը ձեռքին, դուխով գլխարկով փողոցներում գոռում էր, որ ինքը Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է, ու որ գալիս է պայքարելու մանվելիզմի դեմ, արատավոր երեւույթների դեմ , եւ այլն եւ այլն…
Բայց ահա այսօր նույն Դիանա Գասպարյանը կազմել է ավագանու մի ցուցակ, որտեղ ներգրավված են մարդիկ, ովքեր Շմայսի հետ միասին ճանապարհ էին փակում հեղափոխության օրերին:
Ցուցակներում են հայտնվել մարդիկ՝ ում դեմ մենք պայաքարում էինք ժամանակին. նույն գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկները, ծանոթ-բարեկամները եւ այլն:


-Մինչդեռ աղաղակում էին, որ գալիս են Մանվել Գրիգորյանի ու նրա կլանի դեմ պայքարելու:

-Ինքը չի եղել Մանվել Գրիգորյանի պայքարի մեջ:

-Բայց եղել է քաղաքական այն թիմի վառ ներկայացուցիչը, ով գալիս էր պայքարելու մանվելիզմի դեմ , ու ոչ միայն…

-Հետեւությունները թողնում եմ ժողովրդին.թե ինչու այն իշխանությունը, ով պայքարում էր Մանվել Գրիգորյանի դեմ՝ հիմա տարածուլվեց այդ կլանի մեջ: Ինչու:

-Սովորաբար ասում են մեզանից հեռացողների մասին. «այլեւս կամ լավը, կամ ոչինչ»…

-Կներեք ես մի բան ասեմ. մարդը ոնց ապրում ա՝էդպես էլ իրեն պիտի հիշեն: Թող արժեքներ թողնեին՝որ մենք էլ հիմա էդ մարդկանց մեծարեինք, ու մեր սրտում վառ պահեինք:
Բայց եթե մարդը, իր գիտակից կյանքում միայն վնաս է տվել հասարակությանը, շրջապատող միջավայրին… կներեք ես էն մարդկանցից չեմ, որ ասեմ. վա՜յ, ոչ մի քննադատություն:
Այ էդպես մենք սերունդներ դաստիարակեցինք. ասեցիքն մեկ ա մեռնելուց հետո մեր հետեւից չեն խոսա, եւ հիմա էլ ունենք էն՝ ինչ-որ ունենք:


-Հաշվի առնելով ներկա տրամադրությունները, եւ առկա իրողությունները. Ձեր կարծիքով Էջմիածնեցին հանուն ինչի՞ կարող է գնալ նույն Դիաննա Գասպարյանի ետեւից:

-Նման բան չկա. Դիաննա Գասպարյանի ետեւից ոչ ոք չի գնում. նա ունի հետեւյալ ռազմավարական ստրատեգիան. դա վարչական ռեսուրսն է, քաղաքապետարանի աշխատակիցները…
Չնայած էդտեղ էլ շատ թերացումներ ունեն, որովհետեւ շատ մարդիկ հենց իրենց համակարգից մեզ են քվե տալու, այլ ոչ թե Դիանա Գասպարյանին:

-Իսկ ճնշումներ, ռեպրեսիաներ կա՞ն այս օրերին, թե՞…

-Գիտեք, Դիանա Գասպարյանը քաղաքում չունի այն իշխանությունը, որ կարողանան մեկի վրա ճնշում գործադրել. հատկապես մեր:
Ինչու չեն կարող. քանի որ միայն վարչական ռեսուրսն ու իրենց էդ քաղաքական «ցեղերը» շատ փոքր զանգված են, որպեսզի կարողանան ճնշեն քաղաքում մեծամասնություն կազմող ուժերին. օրինակ մեզ: Մենք չունենք Դիանա Գասպարյանի դեմ պայքար. մենք ունենք պայքար՝հանուն մեր քաղաքի: Դիաննա Գասպարյանին մենք որպես մրցակից չենք դիտարկում. որովհետեւ մարդ ով ունի միայն վարչական լծակ ու մի երկու «ցեղերի» մարդիկ, մենք նրանց հակառակորդ դիտարկել պարզապես չենք կարող: Մեզ քվե է տալու էն մարդը, ով ուզում է Էջմիածնում արժանապատիվ ապրել: Մեզ վստահելու է էն մարդը. ով հասկանում է, որ հայրենիքը կառուցվում է նաեւ համայնքից: Մեզ հավատալու են էն մարդիկ, ովքեր տարիներով մեզ ճանաչում են, ու մեզ տեսել են փողոցում՝պայքարի բովում:
Օրինակ նույն Դիանա Գասպարյանը երեք տարի շարունակ մարդկանց չի տեսել. բայց ասում ա. «Եկեք՝ ինձ ընտրեք»:
Այ որ հիմա հիմա դուրս գանք քայլենք ու Զվարթնոցի աղբը տեսնենք, կպատկերացնեք, թե ինչպես են կառավարում քաղաքը:
Զավեշտ է, երբ քարոզարշավի ժամանակ կոմունալ բաժնի աշխատակիցներին հանում տանում են էդ տարածքները մաքրելու, որ նոր գնան քարոզարշավ անեն:
Ի՞նչ է, ժողովուրդը այդքան միամիտ է՞, կարծում եք չի հասկանո՞ւմ, չի տեսնո՞ւմ, թե ինչն ինչոց է: Այ սենց քաղաքացուն ամեն անգամ գալիս խոստում ա տալիս թեկնածուն. ինչ-որ մի սոցիալական խնդրով, էդ իրավիճակին «կուլ» են գնում, հետո էլ ասում են. մեզ խաբեցին: Այսինքն, թեկնածուն ձայն կորզելու համար ստում ա, ինչն ինձ համար անընդունելի է:

-Դուք ի՞նչ եք խոստանում Ձեր ընտրողներին, որը երբեք «օդում» չի մնա:

-Ես խոստանում եմ տնտեսական զարգացում, համակարգված աշխատանք, խոստանում եմ միշտ լինել իմ ժողովրդի կողքին, եւ երբեք իմ սկզբունքներին ու գաղափարներին չդավաճանել:

-Ու քաղաքում էլ սեւերին ու սպիտակներին համախմբե՞լ, թե՞…

-Ինձ համար սեւեր ու սպիտակներ չկան. որովհետեւ սեւերն էլ, սպիտակներն էլ նույն ճակատում են, այդ իսկ պատճառով էլ Հայաստանում 32 տարի ոչինչ չի փոխվել:
Մենք հարյուր տոկոսով ունենք արժանապատիվ քաղաքացիներ, որոնց ես գույների չեմ բաժաանում: Թող նրանց մեջ էլ մի քանի տասնյակը այլ գաղափարների կրող լինեն. իրենց խնդիրն է:

-Իսկ հաղթելու դեպքում, եւ քաղաքապետի աթոռը զբաղեցնելու պարագայում, կլինե՞ն որոշումներ որ գուցե փոքր-ինչ ցավոտ կլինեն շատ այլ շրջանակների համար:

-Գիտեք ինչ, բոլոր նրանք ովքեր խախտել են օրենքը, յուրացրել են տարածքներ, ովքեր վարչական ռեսուրսների միջոցով այսօր տենդերեներ էր շահել՝բնականաբար պիտի պատասխանատվության ենթարկվեն:
Օրինակ, հենց հիմա մեր տարածքում տեղադրված գովազային վահանակները տեսնում ե՞ք. երեք ամիս առաջ մարդկանց թուղթ են տվել՝ասելով որ ձեր գովազդը մեր քաղաքի արտաքին ճարտարապետական տեսքը փչացնում է: Հիմա Դիանա Գասպարյանի տեսքով, էդ նույն վահանակների վրա գովազդ է տեղադրված.սա ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիոն ռիսկ: Բա եթե մենք ընտրվենք, էս նույն արարքի համար մենք չկանչե՞նք պատասխանատավության Դիանա Գասպարյանին, թե թողնենք ասենք. «դե լավ, մենք եկանք իշխանության վերջ.իրենք էլ ինչ արել՝ արել են:
Մենք չենք ընդունում էդ տեսակետը. Մենք պարտադիր բոլորին իրենց արարքների համար ենթարկելու ենք պատասխաանատվության, որպեսզի յուրաքանչյուր ձեւավորվող իշխանություն իմանա, որ կա պատասխան: Քանի դեռ մենք ցույց չենք տվել մոդելը, որ վատ կառավարելու, քաղաքը թալանելու, երկիրը թալանելու համար կա պատիժ, էդ պրոցեսը շարունակվելու է:

 

Զրույցի շարունակությունը՝հաջորդիվ:

 

NewsMedia.am 

Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից 

ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan