Սասուն Մկրտչյան, Ադամ Սահակյան, հաղթանակած հերոսներ, որոնց ժամանակն ու տարածությունը ոչ թե մոռացնել է տալիս, այլ ամեն օր յուրովի է վերածնում նրանց անունն ու սխրանքները
Ասում են իրական հերոսները նրանք են, որոնց ժամանակն ու տարածությունը ոչ թե մոռացնել է տալիս, այլ ամեն օր յուրովի է վերածնում նրանց անունն ու սխրանքները։ Նման հերոսների շարքին են դասվում քառօրյա պատերազմի հերոսներից շատերը, որոնց սխրանքից անցել է հինգ եւ ավել տարի, բայց ՆՐԱՆՔ ապրում են, ապրում են ու ապրեցնում մատաղ սերնդին իրենց քաջագործություններով օրինակ ծառայում Հայոց բանակի զինվորներին։
Նման անմահ հերոսների շարքին են դասվում ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ՍԱՍՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆԸ, ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԸ եւ այլոք։
Նրանցից յուրաքանչյուրը իր սխրանքով յուրովի դաս է մատաղ սերնդի համար։
Կգրեն ու կպատմեն հերոս Սասուն Մկրտչյանի եւ անձնազոհության, հայրենասիրության մասին: Եվ մարդկանց սերը կապրեցնի հերոսին:
Մարդիկ կգրեն, որ Սասուն Մկրտչյանի և մյուս տղաների շնորհիվ մենք այսօր խաղաղ երկրում ենք ապրում: Բացվող առավոտների համար ձեզ ենք պարտական:
այստեղ են ասել՝ մարդկանց սերը հազարավոր խոսքերից ավելի խոսուն է: