1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գնդապետի գումարտակը Խծաբերդի դիրքեր է ուղարկվել անօրինական հրամանով, դիտավորությամբ գերության մեջ ընկնելու համար. Փաստաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ տարածքներում 62 շիրակցիների գերեվարման գործով որպես մեղադրյալ անցնող փոխգնդապետ Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը հրապարակել է 2020 թվականի դեկտեմբերին Խծաբերդի հատվածից գերեվարված 62 շիրակցի հայ զինծառայողներից մի քանիսի (ովքեր արդեն հայրենադարձվել են) ցուցմունքները, որտեղ վերջիններս խոստովանում են, որ զինված հանձնվել են ադրբեջանական «Յաշմա» ջոկատի 4-6 հոգանոց զինվորականների: Փաստաբանը մեջբերում է գերությունից վերադարձածների ցուցմունքները բաացի. « Տուժող Վ․Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ իջնելով դիրքերից հանդիպել են 6-7 ,,Յաշմա,, ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել և իրենք հանձնվել են»:  

Տուժող Ե․Ա-ն էլ ցուցմունք է տվել այն մասին, որ «Հասնելով մի ինչ որ անծանոթ տարածք՝ մեր դիմաց դուրս են եկել Ադրբեջանական հատուկ ջոկատայինները, այսպես կոչվող «Յաշմա» ջոկատայինները՝ մոտ 6-8 հոգի, ովքեր մեզ ներկայացան որպես ջոկատի զինծառայողներ: Հիշյալ անձինք մեզ նկատելով իրենց զենքերը պահել են մեր ուղղությամբ և առաջարկել են հանձնել մեզ մոտ եղած զենքերը, զինամթերքը և զրահաբաճկոնները»:

Իսկ ի՞նչ ընթացքում է առհասարակ վերը նշված գործի քննությունը, ներգրավվե՞լ են արդյոք նոր մեղադրալներ եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է անձամբ փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ.

-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ ընթացքի մեջ է Խծաբերդի գործով կալանավորված Ձեր պաշտպանյալի մասով քր. գործը:

-Մենք բազմաթիվ միջնորդություններ ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։ Դրանք բավարարելու և համապատասխան քննչական գործողություններ կատարելու դեպքում ի հայտ է գալու ճշմարտությունը, ինչը՝ ձեռնտու չէ նրանց։ Հիմա մի փոք մանրամասնեմ. Ա․Ղազարյանին առաջադրված մեղադրանքի որոշման համաձայն՝ Ա․Ղազարյանին մեղսագրվում են այնպիսի առերևույթ հանցավոր արարքներ, որոնք տեղի են ունեցել 2020թ. նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո, սակայն հարկ է փաստել, որ Ա․Ղազարյանի հրամանատարության տակ գտնվող ՀՀ ՊՆ 69334 զորամասի 2-րդ տանկային աշտարակների գումարտակը ոչ միայն չի հանդիսացել հրաձգային գումարտակ և որպես այդպիսին՝ իր կազմով, համալրմամբ, սպառազինությամբ, մարտական գործողությունների կատարման համար անհրաժեշտ պատրաստությամբ չէր կարող տվյալ մարտական իրավիճակում պատշաճ մարտական առաջադրանք կատարել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերում, այլև՝ հիշյալ գումարտակը չէր կարող տեղակայվել այդ դիրքերում։ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 3-րդ կետի համաձայն ․ ,, Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ,․․․,։ Ասյպիսով, համաձայնագրից բխում է, որ շփման գծի երկայնքով, հետևաբար նաև Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերում պետք է տեղակայվեին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր, քանի որ նույն այդ համաձայնագրով չի սահմանվում, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո շփման գծի երկայնքով պետք է տեղակայվեր ՀՀ ՊՆ 69334 զորամասի 2-րդ տանկային աշտարակների գումարտակը։ Ա․Ղազարյանի ղեկավարած գումարտակը Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքեր է ուղարկվել անօրինական հրամանների, հրահանգների կամ կարգադրությունների արդյունքում։ Պաշտպանական կողմի կարծիքով դրա միակ նպատակն է հանդիսացել իրենց անելանելի վիճակի մեջ դնելով, գերի ենթարկելը՝ հետագայում որոշակի քարտեզների հետ փոխանակելու նպատակով; Ընդ որոմ․ մարտական դիրքերից հետ քաշվելուց հետո, Ա․Ղազարյանը զրուցել է գեներալներ Մուրադովի և Դավիդովի հետ, ովէեր ևս տարակուսանք են հայտնել հայկական զորքերի՝ Խծաբերդում գտնվելու կապակցությամբ:

-Պարոն Հովհաննիսյանը, նույն գործի շրջանակներում կա՞ն նոր մեղադրյալներ, եթե ոչ, ապա ինչո՞վ եք դա պայմանավորում։

-Ա․Ղազարյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ՝ խնդրելով գործի քննությունն իրականացնել ԱԱԾ-ում։ Մասնավորապես դիմումով նշել է, որ օրեր շարունակ թշնամու կուտակումների մասին զեկուցել է վերադաս հրամանատարությանը, խնդրել լրացուցիչ ուժեր և սպառազինություն, սակայն այդպիսիք չեն տրամադրվել։ Դիրքերից վերադառնալուց հետո հանդիպել է ,,Բերձոր,, զորամիավորման հրամանատարին, հարցրել թե ի պատասխան իր բազմաթիվ խնդրանքների ինչու լրացուցիչ ուժեր չեն ուղարկվել, ինչին վերջինս պատասխանել է, որ իրեն թույլ չեն տվել զորքեր ուղարկել։ Ի հիմնավորումն հիշյալի Ա․Ղազարյանի կողմից ներկայացվել են նաև մարտավարական քարտեզներ։ Այնուհանդերձ ԱԱԾ-ն ընթացք չի տվել դիմումին և այն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին։

մանրամասները՝

Iravunk.com-ում:

Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan