Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 66, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 342 604 է, մահվան դեպքերինը՝ 9296
Հայաստանում դեկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 66 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 604-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 7819 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Դեկտեմբերի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1477 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9296-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 438 է, ընդհանուր առողջացածներինը՝ 325 832, փաստացի բուժվողներինը՝ 7476 (մեկ օրում նվազել է 390-ով): Մեկ օրում արվել է 3619 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 451 381 թեստ: