Վարորդները 100 դրամանոց քիլերներ չեն, մենք թքած ունենք այդ 100 դրամի վրա, թո՛ղ մեզ նորմալ աշխատավարձ տան
Այսօր առավոտվանից մի շարք ավտոբուսների վարորդներ գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են, որ իրենց աշխատավարձը բարձրացվի:
«Ես, որ 14 օր աշխատեմ, կստանամ 260.000 դրամ աշխատավարձ, որով չեմ կարող ընտանիք պահել: Հիմա ստանում եմ 120 հազար դրամ աշխատավարձ, դա այն դեպքում, երբ քեզ բախտ է վիճակվում, կամ թույլ են տալիս 22 օր աշխատել: 120 հազարից բացի, ես օրական ինձ հետ կարողանում եմ տուն տանել 7-8 հազար դրամ: Այնպես չէ, որ վարորդները 100 դրամանոց քիլերներ չեն, մենք թքած ունենք այդ 100 դրամի վրա, թո՛ղ մեզ նորմալ աշխատավարձ տան»,- ասաց գործադուլ իրականացնող վարորդը՝ նշելով, որ առաջ ստանում էր 350 հազար դրամ, իսկ այսօր՝ 260 հազար:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։ Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։