1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դպրոցի տնօրենի պաշտոնը ժառանգաբար փոխանցվելու համար անգամ վերաքննությունն է գովելի. Նիկոլական թրենդի պերճանքն ու թշվառությունը

Newsmedia.am-ը շարունակում է հանրությանը հուզող ամենատարբեր խնդիրների վերաբերյալ ստանալ ահազանգեր, գնալ այդ ահազանգի հետքերով եւ ընթերցողին ներկայացնել օբյեկտիվ իրականությունը: Այս անգամ մեր խմբագրություն ահազանգ է ստացվել Տավուշի սահմանամերձ Վարագավան համայնքից. իսկ խնդիրը վերաբերում է համայնքի դպրոցի տնօրենի կայանալիք ընտրություններին, որի հետ կապված պարզվում է բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Վարագավան համայնքում:

Բանից պարզվում է, ֆեոդալական կարգերը այստեղ ոչ թե փորձ են արվում արմատախիլ անել, ավելին՝դրա նոր շունչ ու կյանք են շարունակում տալ՝նախկինների ու ներկաների հետ միասին՝շուրջպար բռնած:


Երկարամյա մանկավար, մասնագիտությամբ ֆիզիկայի ուսուցչուհի Համեստ Ասլանյանը, ով երեք տարի առաջ է ընտանիքի հետ տեղափոխվել մայրաքաղաք, բայց կապը հայրենի գյուղի հետ պահել է անսասան, տեղեկանալով որ հարազատ գյուղում, հարազատ կրթօջախում դպրոցի տնօրենի ընտրություններ են լինելու, առանց վարանելու որոշում է մասնակցել եւ վերադառնալ հարազատ գյուղ, որտեղից թշնամին ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու կանգնած:

Բայց թե իրականում ի՞նչ տեղի ունեցավ, երբ տիկին Համեստը որոշեց եւս մասնակցել դպրոցի տնօրենի ընտրությանը, մանրամասները փորձեցինք պարզել հենց նրանից.

-«Ազդարար.ամ»-ում տեսնելով, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղի տնօրենի պաշտոնը թափուր է, որոշեցի հայտ ներկայացնել՝ տնօրենի պաշտոնի համար հայտարարվող մրցույթներին մասնակցելու համար: Ներկայացրեցի հավաստագիրս եւ փաստաթղթերս, ու տեղյակ էի, որ տնօրենի պաշտոնի համար մրցույթին ցանկանում է մասնակցել նաեւ ներկայիս տնօրեն` Հայկ Գրիգորյանի որդին` Սարգիս Գրիգորյանը: Միեւնույն ժամանակ լսել էի, որ վերջինս չի ստացել տնօրենի պաշտոնի համար հայտարարվող մրցույթներին մասնակցելու հավաստագիրը: Ինչեւէ, թղթերս հանձնեցի, ընդգծեմ, որ իմ փաստաթղթերը պարոն Գրիգորյանը որպես տնօրեն չընդունեց, չընունեց նաեւ խորհրդի անդամը, հասել եմ կողքի գյուղ, որպեսզի խորհրդի նախագահը ընդունի իմ փաստաթղթերը: Բայց դա չէ էականը: Պարզվեց, որ փաստաթղթերի հանձնման վերջին օրը, տնօրենի որդին վերաքննությամբ ստացել է իր հավաստագիրը, իսկ նման նախադեպ մինչ օրս չի եղել, որպեսզի վերաքննություն տան:
Ես տեղյակ էի, որ մինչ բուն ընտրությունը պետք է թեկնածուներին հավանության արժանացնեն եւ ծնողական եւ մանկավարժական խորհուրդները: Ցանկացա նախ տեղեկանալ ծնողական խորհրդի կազմին, բայց ում հարցնում էի` անգամ դասղեկներին, ստանում էի պատասխան, որ տնօրենն է գրում է դպրոցական խորհրդի անունները: Նույն վիճակը մանկավարժական խորհրդում էր, որտեղ ես աշխատել եմ շուրջ 34 տարի: Տնօրենը վերջիններիս համոզել էր, որ եթե ես ընտրվեմ, ապա նրանք զրկվելու են աշխատանքից եւ նմանատիպ բաներ:

-Տիկին Համեստ, արժանացա՞ք հավանության վերը նշված խորհուրդների կողմից:

-Ոչ, այն դեպքում, երբ ծնողական խորհրդի մեծ մասը իմ աշակերտներ էին, մրցոյթի ընթացքում հավանում էին իմ ծրագիրը, բայց ինձ համար անսպասելիորեն պարզվեց, որ ոչ ոք ինձ չի ընտրել:

Ընտրությունն էլ ինքնին անցել է ,մեղմ ասած, ոչ օրենքին համապատասխան:

-Այսի՞նքն:

-Չկար փակ արկղ. ե՛ւ ծնողական, ե՛ւ մանկավարժական խորհուրդը առանց փակ արկղի կատարել են իրենց ընտրությունը: Ինձ համար առնվազն զարմանալի էր, որ իմ աշակերտներից եւ ոչ ոք ինձ չէր ընտրել: Նույնը կատարվեց մանկավարժական խորհդիր հետ:
Ամեն դեպքում, մինչ այս պահը ինձ համար խիստ կասկածելի է մնում փաստը, թե ինչպես է տնօրենի որդին` փաստաթղթեչը հանձնելու վերջին օրը կարողացել վերաքննությամբ ստանալ հավաստագիրը:

Իսկ, այ թե ինչպես է նորաթուխ տնօրենը կարողացել վերաքննությամբ, հապճեպ ստանալ հավաստագիր, ու ինչպես է ստացվում, որ սահմնամերձ գյուղում անգամ դպրոցի տնօրենի պաշտոնը կրում է ժառանգական բնույթ, Newsmedia.am-ը խնդիրը օբյեկտիվորեն ներկայացնելուհամար դիմեց Վարգավան համայնքի դպրոցի տնօրեն Հայկ Գրիգորյանին, ով այսպես ներկայացրեց որդու վերաքննությամբ ստացած հավաստագրի նախապատմությունը.

-Այո, ինչպես որդուս, այնպես էլ իր նման շատերին նոյեմբերի 30-ին հնարավորություն են տվել վերաքննություն հանձնել, գնացել է հանձնել ու ստացել հավաստագիրը: Ինչ կա տեղ ո՞ր:

-Դեռ ոչինչ, փաստորեն մինչ այդ մեկ անգամ փորձել է ու չի ստացել` ճի՞շտ հասկացանք:

-Այո, հա մի անգամ ամիսի 13-ին գնացել է գրավորը անցել, բանավորից ընդամենը հինգ բալ չբավարելու համար կտրվել է, բայց դե ամսի երեսունին գնացել անցել է:

-Պարոն Գրիգորյան, Դուք քառասուն տարի տնօրինել եք դպրոցը, հիմա ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք տնօրենի պաշտոնը փաստորեն ժառանգաբար փոխանցել Ձեր որդուն:

-Դե դա ես չորոշեցի, ինքը` տղաս ասեց, որ ուզում ա մասնակցի ինչ կա էդտեղ:

-Ոչինչ, բացի այն, որ տնօրենի պաշտոնն էլ է ժառանգաբար անցնում:

-Դուք գիտեք, որ մեր գյուղը սահմանի բերանին ա, հիմա տղաս մնացել ուզում է աշխատի` ինչ կա էդտեղ: Դե ես չգիտեմ ժառանգաբար, թե ոնց կդնեք անունը հիմա էդա, գովելի չի, որ երիտասարդ տղան ուզում է մնալ սահմանամերձ գյուղում:

-Անխոս, բայց գովելի կլիներ, որ երիտասարդ տղան նաեւ առանց վերաքննության դպրոցի տնօրենի պաշտոնին հավակներ, որպեսզի օրինակ ծառայեր սահմանամերձ գյուղում ապրող մատաղ սերունդներին:

-Դե հիմա, էսա. ուրիշ հարցեր էլ ունեք, ասեք:

-Ունեմ պարոն Գրիգորյան, Դուք անընդհատ նշում եք սահմանամերձ, հետաքրքիր է որպես սահմանամերձ գյուղի բնակիչ գոհ ե՞ք ներկա իշխանությունների վարած քաղաքականությունից:

-Շատ լավ, ընդհանուր առմամբ նորմալ, պետությունը կառավարությունը ոնց ճիշտ է գտնում՝ այդպես էլ օգնում է մեզ, գոհ ենք:

-Պարոն Փաշինյանից էլ ե՞ք անձամբ գոհ:

-Իհարկե, որեւէ խնդիր չեմ տեսնում:

 

Հ.Գ Մեկնաբանությունները թերեւս ավելորդ են. ստացվում է, ով  ընդունում է Նիկոլի կրոնը՝ նա էլ դառնում է հաղթողն ու "բլանդած"  թղթաբանության տեր ու տիրականը , իսկ Նիկոլն ու իր թայֆան դեռ շարունակում են իրենց պատառոտել՝ հղում անելով նախկիններին ու նրանց թողած արատավոր բարքերին ու վարքաբանությանը: 

Հիմա մնում ա հասկանալ՝թե իրականում ով ա մեր տխուր իրականության մեջ ՆԱԽԿԻՆԸ: 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan