Ալիևն ու ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, կողմերը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանն առնչվող հարցերը, ինչպես նաև անդրադարձել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանձնաժողովի գործունեությանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերություններին, տնտեսական համագործակցությանը առնչվող հարցեր: