Ադամը հավատում էր ամանորյա հրաշքին, սիրում էր օրվա խորհուրդը, մարդկային շփումը. Հաղթանակած հերոս Ադամ Սահակյանի ամանորյա նախասիրությունները
-Ադամը ամանորին նոր հագուստ պետք է ունենար, դե նա մեծ էստետ էր և շատ բարձր ճաշակ ուներ... Ամանորյա ուտեստներից սիրում էր և խոզի ազդրամիսը, և տոլման և բազուկով, գազարով, կարտոֆիլով աղցանը, աղանդերներից անուշապուրը... բայց ամենաշատը Ադամը սիրում էր մարդկային շփումը և օրվա խորհուրդը պահպանում էր՝ շփվելով հյուրերի հետ և շնորհավորելով մեր ընտանիքի մտերիմնեին...Նա չէր բարձրաձայնում, բայց համոզված եմ հոգու խորքում հավատում էր ամանորյա հրաշքին...