Դավիթս շատ էր սիրում կյանքը, սիրում էր այն ամենը ինչի մեջ կար լույս, արեւ ու գույն.Ամանորը առանց որդիների
Արդեն երկրորդ տարին ենք դիմավորելու առանց` մեր ապրելու իրավունքի համար իրենց կյանքը զոհած տղաների: Բայց կյանքը շարունակվում է, ու միայն կարող ենք հարգել նրանց հիշատակը: Ամանորին ընդառաջ մեկ անգամ եւս հիշելովնք մեր տղաներին, ծնողներից փորձելու ենք հետաքրքրվել, թե ինչպե՞ս էին իրենց նահատակված զավակները պատրաստվում Ամանորին եւ ո՞րն էր ամանորյա սեղանի նրանցից յուրաքանչյուրի ամենասիրելի ուտեստը:
Որն՞ էր Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատար, Հերոս Դավիթ Խաչատրյանի սիրելի ուտեստն ու ինչպե՞ս էր պատրաստվում մեր հերոսը ամանորին, հարցը լսելուն պես հերոսածին մայրը` տիկին Նաիրան ակամայից արձագանքեց. որ հարցն ինքնին քաղցր հիշողությունն է արթնացնում:
Հերոսածին մայրը հիշեց, որ Հերոս որդին շատ էր սիրում խոզի բուդ, նրբաբլիթ, օլիվյե եւ քաղցրավենքներ: Դավիթս Ամանորին պարտադիր պետք է նոր հագուստ գներ, սիրում էր Նոր տարին ընատնիքում դիմավորել, ապա շարունակել ընկերների միջավայրում: