Սրբապղծություն Եռաբլուրում․Թուրքից վերաները գողացել են հերոսի մայրիկի նվերը՝ որդու սառը շիրիմին դրված․ ՖՈՏՈ
Մի քանի օր առաջ էր, երբ 44-օրյա պատերազմում անմահացած սերժանտ Սերժ Հակոբքեխվյանի հերոսածին մայրիկի՝ տիկին Արմինեի հետ էի զրուցում(մենք հաճախ ենք զրուցում-Ի․Ա․)։ Այդ պահին տիկին Արմինեն արցունքները խեղդելով պատմեց․ <<Հազիվ մեջս ուժ եմ գտել Սերժիս սիրած սպիտակ տնակն եմ պատրաստում, մեջը Սերժիս արձանիկն եմ ուզում դնել, որ տան եմ Եռաբլուր՝ Սերժիս մոտ>>։ Հետո, ժամեր անց Հերոսածին մայրը ուղարկեց անմահացած որդու համար պատրաստած ամանորյա նվերը, որի մեջ այնքան սեր ու ջերմություն էր դրել։
Ու էսօր, պարզվեց, որ ինչ-որ սրբապիղծներ հերոսի մայրիկի նվերը՝ որդու սառը շիրիմին դրված, գողացել են։
Ու ես ուղղակի քարացել եմ, չգիտեմ ինչ բառեր գտնեմ, որ բնութագրեմ մեր կողքին ապրող հոգով թուրքերին։ Հա, որովհետեւ դուք՝ Եռաբլուրից գողություն անող սրբապիղծ անհայրենիքներ, թուրքից վերան եք։ Թուրքը գոնե չի թաքցնում իր կեղտոտ ազգադավ ձեռագիրը, բա դուք այ տականքներ։
Իմ ընթերցողները գիտեն, որ ես երբեք ինձ թույլ չեմ տալիս անցնել կոռեկտության սահմանները, բայց դուք թուրքից վերան շնաբարոներ, այլ լեզվի ուղղակի արժանի չեք։