Կարծես հայ ազգը մոռացել է, որ նույն այս վարկյաններին հազարավոր մայրեր, հայրեր, կանայք ու ծնողները ապրում են զուտ հիշողություններով ու կորստի դաժան ցավով
Ամանորին ընդառաջ մի տեսակ տարօրինակ խրախճանք է նկատվում, կարծես հայ ազգը մոռացել է, որ նույն այս վարկյաններին հազարավոր մայրեր, հայրեր, կանայք ու ծնողները ապրում են զուտ հիշողություններով ու կորստի դաժան ցավով։ Ձեզ ոչ ոք չի ասում մի արեք, մի շնչեք, բայց մի քիչ հարգալից եղեք, Ձեր սալյուտներն ու բարձր երաժշտության ձայները խլացրեք Ձեր օջախներում։ Եթե Դուք մոռացել եք, որ այսօրվա խաղաղ լուսաբացի համար, այսօրվա Ձեր քեֆչի վիճակների համար հազարավոր ՏՂԱՆԵՐ զոհեցին իրենց կյանքը, շատերը՝ այո․ ինչքան էլ Ձեր նմանների համար տաօրինակ հնչի, հիշում ու խոնհարվում են թե՛ ՏՂԱՆԵՐԻ, թե՛ ՆՐԱՆՑ ծնողների առաջ։
Ապրեք, ուրախացեք, եթե էդքան սիրտ ունեք, բայց դա արեք այնպես, որ չխոցեք առանց այն էլ խոցված հազարավոր մայրերի, քույրերի ու բալիկների սրտերը։ Մի մոռացեք, որ այս լույս ՏՂԱՆԵՐԻ շնորհիվ է, որ ես ու Դուք այսօր ապրում ու շնչում ենք։ Ամաչում եմ Ձեր նմանների փոխարեն․․․ Կներեք Մեզ ՏՂԱՆԵՐ, չնայած երեւ Ձեր ներմանն էլ արժանի չենք:
Այս մասին Գրել է Մեր ԳՈՐԾԸՆԿԵՐ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ, ով 44-օրյա դաժան պատերազմի առաջին իսկ ժամերց Արցախում էր՝ առաջնագծում, եւ մինչ այսօր էլ մեր Գործընկերը պայքարի խրամատը շարունակում է պահել ամուր: