Ուզում եմ՝ 2022֊ին ոչ մի զենքի ձայն չլսենք, մարդիկ խաղաղվեն ու ներեն միմյանց, ու միշտ փառք տանք մեր անմահներին, վիրավոր տղաներին․ Հերոսածին մայրիկի մաղթանքը
Ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ, հաղթանակած, իդելական հայ տղամարդու կերպար Սասուն Մկրտչյանի մայրիկի՝ խորաթափանց, ներող Նարինե Կիրակոսյանը <<Իրավունքի>> խնդրանքով իր բարեմաղթանքն է հղել․
-Ուզում եմ 2022֊ին ոչ մի զենքի ձայն չլսենք, մարդիկ խաղաղվեն ու ներեն միմյանց, տուն դառնան մեր բոլոր գերիները, հիշենք ու միշտ փառք տանք մեր անմահներին, վիրավոր տղաներին առողջություն, մեզ ծնողներիս իմաստություն ու համբերություն։