Թուրքական ապրանքների ներկրման արգելքի հանումով Գռզոներն ու ԼՖիկները ավելի են հարստանալու․ Ոսկան Սարգսյան
Հունվարի 1-ից հանվել է Հայաստան թուրքական ապրանքների ներկրման արգելքը, չնայած մինչ այդ էլ այդ արգելքը խստությամբ չէր պահպանվում։ Թուրքական լիրան դոլարի հանդեպ խիստ արժեզրկվել է , որի հետեւանքով թուրքական ապրանքները շատ էժան են։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Նախիջեւանի բնակիչները ավտոբուսներով , սեփական ավտոմեքենաներով մեկ ժամում հասնում են Իգդիր քաղաք, խանութներում գնում ամեն ինչ՝ սնունդ,տնտեսական եւ կենցաղային ապրանքներ։ Առաջիկայում Հայաստանը կհեղեղվի թուրքական ապրանքներով, սակայն դրանք էժան չեն լինի, թուրքական ապրանքների ներկրումից կգերհարստանան Նիկոլ Փաշինյանին հաճո օլիգարխները՝ գռզոները, լֆիկները եւ այլոք։ 2018թ․-ի իշխանափոխությունից հետո տարփողվում էր, թե Հայաստանում այլեւս չկա օլիգարխիա, մրցակցության արդյունքում բանանը, բենզինը եւ մյուս ապրանքները կէժանանան։ Սակայն բոլոր ապրանքները թանկ են եւ շարունակում են թանկանալ։ ՔՊ-ի <<Ապագա կա>> կարգախոսին հավատում են միայն դյուրահավատները եւ քաղաքականապես անտեղյակները։