Անդոիս լավ կպահես մա՛մ, դու Անդո ունիս ուրիշներն էդ էլ չունեն․44-օրյա պատերազմում նահատակված Հրաչ Մահտեսյանի վերջին խոսքերը
44-օրյա պատերազմում անմահացած, սուրբ նահատակ Հրաչ Մահտեսյանը վերջին անգամ հերոսածին մայրիկի՝ տիկին Ալմաստի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 9-ին․
Զանգեց հոկտեմբերի 9-ի ցերեկը՝ պատմեց, թե ինչ է կատարվել ճակատում ասում էր մեդալով է տղեդ տուն գալու, բայց չգիտեմ ինչի վերջում ասեց․ <<Անդոիս լավ կպահես մամ, դու Անդո ունիս ուրիշներն էդ էլ չունեն>>։ Ասում էի ինչ ես խոսում Հրաչ, ախր դու իմ կյանքն ես, Անդոս՝ շունչս։ Ասեց երդվի, որ Անդոյիս լավ կպահես, վերջում էլ ծիծաղեց, թե տես պատերազմի օրերին էսքան երկար խոսեցի։ Իսկ արդեն հաջորդ օրը Հրաչս վաշտի հետ անմահանում է, ընդամենը մի հոգի ողջ մնում։