Ամենամեծ ձեռքբերման և ամենախորը ափսոսանքի մասին առաջին անգամ խոսում է հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանը
«Իրավունք» թերթի զրուցակիցն է ՀՀ ամենահեղինակավոր դատավորներից՝ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ում հետ զրուցել ենք օրենքից եւ առավելեւս քաղաքականությունից դուրս։
Հայտնի դատավորը առաջին անգամ խոսել է իր կյանքի ամենամեծ ձեռքբերման, ամենախորը ափսոսանքի, դավաճանության եւ այլ հարցերի մասին՝ պատասխանելով «Իրավունքի» բլից հարցերին․
-Պարոն Ազարյան, հայրենիքը Ձեզ համար։
-Սրբություն։
-Արցախը։
-Հայրենիք։
-Զինվորը։
-Երեխաս։
-Ընկերը։
-Թիկունք, հենարան։
-Ինչը երբեք չեք ների։
-Երբեք չեմ ների դավաճանությունը, երբեք։
-Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը։
-Ամենամեծ ձեռքբերումը իմ ընկերներ են, որոնց շնորհիվ ես այսօր կամ այն ինչ կամ։
-Մի բան, որի համար շատ եք ափսոսում։
-Շատ եմ ափսոսում, որ ժամանակին նվիրված եմ եղել մի մարդու, ով ինչպես ժամանակը ցույց տվեց՝ դրա արժանիքները չուներ։
-Եթե իմանայիք, որ Ձեր կյանքի վերջին վարկյաններն եք ապրում ի՞նչ կանեիք։
-Կյանքիս վերջին վարկյաններին կաղոթեի հայրենիքիս, երեխաներիս, ընկերներիս եւ բոլոր հարազատ մարդկանց համար։