Այս խաչը միայն իմ խաչը չէ, իմ անմահացած ընկերոջ՝ Ալբերտ Հովհաննիսյանի խաչն է. Հաղարծնի վանքի այս տարվա ջրօրհնեքի խաչքավոր
Սուրբ ծննդյան սուրբ խորհրդով Հաղարծնի վանքի այս տարվա ջրօրհնեքի խաչքավորը Չինարիից, Սաղոյանների ընտանիքից 44-օրյա պատերազմի ամենաթեժ կետերից 44 օր կռիվ տված ու հրաշքով մեզ հասած Հրաչն է Սաղոյան։
Կռվի ամենաթեժ կետերում անձնուրաց կռիվ տված մեր մոտ ապրող կենդանի հերոսներն այսօր ամենաարժանին են խորանին կանգնելու ու սրբալույս խաչն իրենց ձեռքում ունենալու։
Հրաչը վերջում նշեց - Այս խաչը միայն իմ խաչը չէ, իմ անմահացած ընկերոջ՝ Ալբերտ Հովհաննիսյանի խաչն է։ Մենք համատեղ ենք տարիներ շարունակ ապրել այս վանքի կյանքով։