Մտքովս չէր էլ անցնում, թե ՀԱՅԿՍ ինչերի միջով է անցնում․ էնքան զուսպ ու հավաքված էր իրեն պահում որ....Ոսկեգույն մազերով հերոսի հետ վերջին զրույցը հիշում է հերոսածին մայրը
Բոլորիս կողմից սիրված ոսկեգույն մազերով հերոս Հայկ Հովհաննիսյանի հետ հերոսածին մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 30-ին․
-Սեպտեմբերի 30-ին հիգի կողմերն էր գոնե հարցնեԻ ՀԱՅԿԻՍ՝ ոնց ես, ինչ իրավիճակում ես, հարցնում էի սրան ճանաչում ես, Նրան ճանաչում ես։ դասընկերներիս երեխաների անուն ազգանուններն էր տալիս, որոնք նորակոչիկների էին։ Հայկս էլ, թե մամ էդպես անուն ազգանունով չգիտեմ (հետո իմացանք որ իրար ածական անուններով էին դիմում։ Փառք Աստծո դասընկերներիս որդիներ ողջ են )։ Հետո ասացի որ մայրական բոլոր տիեզերական ուժերս քեզ բալես, ուշադրի եղիր ինչ անում ես մտածված արա, ապրիլյանը հիշում ես ոնց անցկացրինք ես ու դու նույն էլ հիմա ենք անցում ազգովի, ՀԱՅԿՍ էլ թե ժամանակ չկա հեռախոսը արագ փոխանցի պապային ( մտքովս չէր էլ անցնում, թե ՀԱՅԿՍ ինչերի միջով է անցնում էնքան զուսպ ու հավաքված էր իրեն պահում որ.....) ՀԱՅԿՍ
Հայկ Հովհաննիսյանը զոհվել է Հադրութում։ Ընկերոջ՝ հերոս Մխիթարի հետ հերոսաբար փրկել Է զինակցի՝ Ալբերտի կյանքը։