«Պատերազմը մեզ բաժանեց»․ Սաթի Սպիվակովան հայտնել է, թե ինչու չի շփվում Յուսիֆ Էյվազովի եւ Աննա Նետրեբկոյի հետ
Ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովան Instagram-ում երկրպագուներին պատմել է օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի և նրա ամուսնու՝ Յուզիֆ Էյվազովի հետ հարաբերությունների մասին։ Պատահական չէր, որ բաժանորդներն այս հարցը տվեցին. Սաթին հայ է, Յուսիֆը՝ ադրբեջանցի, իսկ ավելի վաղ հայ երգչուհի Ռուզաննա Մանթաշյանի հետ աղմկահարույց սկանդալից հետո Վլադիմիր Սպիվակովի կինը պաշտպանել էր Էյվազովին։ Բայց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը փոխեց ամեն ինչ…
«Աննան և Յուսիֆը ամուսնուս գործընկերներն են։ Մենք լավ ընկերներ էինք։ Բայց 44-օրյա պատերազմն անդառնալիորեն բաժանեց մեզ»,- գրել է Սպիվակովան։
Անցյալ տարի Սաթին պաշտպանում էր Էյվազովին, ով հայտնվել էր քաղաքական սկանդալի կենտրոնում։ Հաղորդվում էր, որ Աննա Նետրեբկոյի ամուսինը հրաժարվել է նույն բեմում ելույթ ունենալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, սակայն ավելի ուշ այս տեղեկությունը հերքվել է նաև նրա կողմից։