Մա՛մ, ինչի ես արթուն, հանգիստ քնի ես ու ախպերս կռիվի դաշտում ենք, որ դու հանգիստ քնես․ Հերոսաբար անմահացած մերօրյա քաջ հերոս Սերգեյ Երիցյանի վերջին զրույցը
44-օրյա պատերազմում թշնամու հետ անհավասար մարտերի ընթացքում կյանքի եւ մահվան կռիվ տված, հերոսաբար անմահացած մերօրյա քաջ հերոս Սերգեյ Մանուկի Երիցյանի եւ հերոսածին մայրիկի՝ տիկին Լիլիթի հետ զրույցը առավել քան սպասված էր․
-Իմ տղան վերջին երեք օրը չզանգեց, որովհետեւ շրջափակման մեջ էին։ Հետո, երբ զանգեց գիշեր էր, առաջին զանգից վերցրեցի։ Առաջին հարցը եղբոր մասին էր, ասեց եղբայչրս զանգելա, քանի որ եղբայրն էլ իր հետ զուգահեռ պատերազմի դաշտում էր։ Հետո հարցրեց, մա՛մ, ինչի ես արթուն, հանգիստ քնի ես ու ախպերս կռիվի դաշտում ենք, որ դու հանգիստ քնես։ Վերջում ասեցի, տղես, որ գաք մատաղ եմ անելու, ասեց՝ մամ, դու էլ ես հույսդ կտրել․․․