Ղումարբազության դեմ պայքարող Նիկոլ Փաշինյան, հիմա դուք ի՞նչ եք անում.պայքարում եք ղումարբազության դե՞մ, թե՞ նաեւ անչափահասների շրջանում խրախուսում ղումարբազությունը
<<Ղումարբազության դեմ պայքարող Նիկոլ Փաշինյան, էդ ի՞նչ ղումարբազության դեմ էիր պայքարում, որ չտեսանք: Այն ինչի դեմ դու իբր եկել էիր պայքարելու, հակառակ տրամաբանությամբ շարունակում ես այսօր գործել։ Նույն ղումարբազության դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանին ուզում եմ տեղեկացնել, որ քաղաքային տրանսպորտից օգտվող մեր անչափահաս տղաները ամեն օր տեղափոխվում են <<Մոգոների>>, <<Վիվառոների>> գովազդների հետ առերեսվելով։ Ու հիմա դուք ի՞նչ եք անում.պայքարում եք ղումարբազության դե՞մ, թե՞ նաեւ անչափահասների շրջանում խրախուսում ղումարբազությունը: Խոսա՝Փաշինյան, խոսա՝հասկանանք…>>,-<<Իրավունք TV>>-ի եթերում անդրադառնալով սնկի պես աճող շահումով խաղերի՝ <<Վիվառոների>> եւ այլ նմանատիպ՝ մարդկային ճակատագրեր խեղող տարեր պարունակող կազմակերպությունների գործունեությանը եւ իշխանականների՝ այդ լրջագույն խնդրի վրա աչք փակոցիներին, ասել է մեր գործընկեր, ճանաչված լրագրող Գայանե Զարգարյանը։
Պատրաստեց՝ Իլոնա Ազարյանը