1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

‹‹Պա′պ ջան, հանգիստ եղի, ես մահվան հետ խոսել եմ հենց առաջին օրը ու իր հետ լեզու եմ գտել, ինքը իմ թիկունքում է, ես իր հետ խնդիր չունեմ››. Վարդան Ամալյանը կդառնար 21 տարեկան

Հայրենիքի համար մղվող մերօրյա մարտերում՝ Շուշիի մատույցներում նոյեմբերի 7-ին  ՀԵՐՈՍԱԲԱՐ կյանքը հանուն հայրենիքի տվեց նաեւ հայտնի երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի ավագ որդին՝ ՎԱՐԴԱՆ ԱՄԱԼՅԱՆԸ, ով այսօր կդառնար 21 տարեկան:

ՀԵՐՈՍԻ ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 9 ամիս:

Ինչպիսի՞ն էր մերօրյա հերոսը կյանքում եւ ծառայության մեջ, ի՞նչ նպատակներ ուներ, ի՞նչով էր տարբերվում նրա վերջին զանգը այս եւ այլ հարցերի շուրջ էլ <<Իրավունքը>> զրուցել է ՀԵՐՈՍ ՎԱՐԴԱՆ ԱՄԱԼՅԱՆԻ  հայրիկի՝ երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի հետ.

- Ծառայության մեջ չեմ կարող ասել, թե ինչպիսինն էր Վարդանը, երբեք չի խոսել, մենք էլ չենք խառնվել իմանալով նրա բնավորությունը: Կյանքում էլ, ցավոք սրտի, Վարդանը իրեն այնպես էր պահում, որ մինչեւ վերջ չհասցրեցի ճանաչել: Իր գրածներից հիմա ավելի շատ եմ ճանաչում որդուս, քան իր հետ անցկացրածս 19 տարիների ընթացքում: Վարդանը ֆենոմենալ ուժեղ էր՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես: Հանդարտ էր, զուսպ, միշտ իր որոշածով էր կյանքում քայլում: Որովհետեւ ես իրեն էլ, փոքր եղբորն էլ ասել եմ՝ ես կսիրեմ Ձեր ընտրած կյանքը: Անգամ Ձմեռ պապիկից խնդրած խաղաղալիքի գույներն էի փորձում իրենց հետ համաձայեցնել, որ իրենց ուզածով լինի: Երբեք մեր կարծիքը, մեր որոշումը չէինք թելադրում տղաներին:

Վարդանի մեջ ռեժիսյորական ձիրք էի նկատում՝ մեծ ցանկություն ունեի, որպեսզի ռեժիսյոր դառնա տղաս: Բայց ընդունելությանը մոտ եկավ ու ասեց. <<Պա′պ ջան, դու էիր չէ ասում, որ մեր որոշումներով առաջնորդվենք, ես Ֆիզկուլտ ինստիտուտի Բոսքի բաժին եմ ուզում ընդունվել>>: Եվ ընդունվեց, ընդունվեց ու գնաց: Ընկերասեր էր շատ Վարդան, բայց միեւնույն ժամանակ միշտ լուռ՝ իրենից որեւէ ինֆորմացիա ստանալը գրեթե բացառված էր: Իր հետ զրուցելիս մաքսիմում կարող էիր իր մտածելակերպի հետ ծանոթանալ՝ ոչ ավել: Այդպիսինն էր մինչեւ կռվի վերջին օրը:

ՀԵՐՈՍԻ զոհվելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ էր հայրը նրան տեսակցել.

-Այսօրվա նման հիշում եմ՝ Վարդանը իրեն հատուկ հանդարտությամբ ասեց. <<Պապ ջան, հանգիստ եղի, ես մահվան հետ խոսել եմ հենց առաջին օրը ու իր հետ լեզու եմ գտել, ինքը իմ թիկունքում է, ես իր  հետ խնդիր չունեմ: Մնացածը ճակատագիր է պապ ջան, եթե Տերը որոշել է, որ կենդանի մնամ ուրեմն՝ կմնամ, եթե ոչ՝ ոչ>>: Շատ հանգստացրեց այդ օրը, ասեց մենք առաջին գծից, որ իջանք՝ տեսանք, որ թիկունքում ավելի շատ զոհ ունենք, քան առաջնագծում: Երբեք խուճապի մեջ չէր ընկնում, Վարդանին երբեք շփոթաված,հուզված չէիք տեսնի: Իրեն հատուկ հանդարտությամբ էլ մարտնչել է, զոհվել է հակառակորդի կրակոցից, ինչն ինձ բավականին մխիթարում է, որ որդիս չի հասցրել խեղճանա, չի հասցրել թշնամու ձեռքն ընկնել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Iravunk.com 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan