Դու չզանգես, ես կզանգեմ մամ ջան, ու չիմացավ որ ես էլ էի Արցախում՝ զինվորի համար հաց էի թխում․Մերօրյա հերոս Էդգար Մարգարյանի ուղղին
Արցախյան երրորդ գոյամարտում մեր անմահացած հերոսների շարքին է դասվում մերօրյա ՀԵՐՈՍ էԴԳԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, ում 20-ամյակը բոլոր էլ չարաբաստիկ սեպտեմբերի 27-ին: Կյանքով լեցուն, նպատակասլաց մեր հերոսը իր առջեւ շատ նպատակներ էր դրել, իսկ բանակից զորացրվելուց հետո. «Ուզում էր ռեժիսյոր դառնալ ու ֆիլմ նկարեր»,-մեզ հետ զրույցում պատմեց մեր ՀԵՐՈՍԻ մայրիկը` տիկին Արսինեն, ապա շարունակելով որդու մասին խոսելը հերոսածին մայրը ասաց.
-Էդգարս հավատում էր հաղթանակին, մինչեւ վերջին շունչը պայքարել է: Զոհվել է հրամանատարի հետ` կողք-կողքի: Միշտ ինձ հանգստացնում էր, ասում էր. «Մամ ջան, չմտածես, սաղ տոչնի, դու չզանգես, ես կզանգեմ»: Էդգարս այդպես էլ չիմացավ, որ ես Արցախում էի, գնացել էի կամավոր զինվորների համար հաց թխելու, վստահ լինելով, որ մի մայր էլ իմ զինվորի համար է հաց թխում:
Էդգարը անմահացել հոկտեմբերի մեկին` կյանքի եւ մահվան կռիվ տալով հանուն հայրենի հողի, հանուն Արցախի:
Տիկին Արսինեն ժպիտով է հիշում մեր ՀԵՐՈՍԻ հետ կապված ցանկացած դրվագ. «Շատ ժպտերես, կյանքով լեցուն երիտասարդ էր»:
Հերոսածին մայրը հիշում է, որ ՀԵՐՈՍ որդին բանակ զորակոչվելուց մեկ շաբաթ առաջ «Պատերազմ ենք գնում» երգի բառերն էր արտագրել ու տանը երգում էր. «Մի ուրիշ կերպ էր այդ երգը սկսել երգել: Կարծես, վստահ էր, որ պատերազմ է գնալու»:
Հիշելով վերջին զրույցը տիկնին Արսինեն պատմում է․
-Էդիս հետ խոսել եմ սեպտեմբերի 29_ին, ասեց որ լրիվ տոչնիյա չմտածես, դու չզանգես ես կզանգեմ մամ ջան։ Ու չիմացավ որ ես էլ էի Արցախում ու զինվորի համար հաց էի թխում։