Մտածում եմ հայկական բառարանում մի բառ է խիստ պակասում. Հաղթանակած հերոս Ադամ Սահակյանին ուղղված անչափ հուզիչ նամակը
Քառօրյա պատերազմում անմահացած հավերժական հերոս ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ էջում կարդում ենք հերոսին ուղղված ամենատարբեր բովանդակությամբ նամակներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ մի ամբողջ պատմություն է ամբողջացած․
Գիտե՞ք մի քանի օր է անընդհատ ինչ է մտքումս պտտվում։ Մտածում եմ հայկական բառարանում մի բառ է խիստ պակասում ։ Չեք պատկերացնի թե ինչքան շատ եմ ուզում հայերենում ունենալ ԱԴԱՄԱԺՊԻՏ ածականը։ Այսինքն բառը ստուգաբանվի այսպես `Ադամաժպիտ_ բարի, անմեղ, պարզ, խորհրդավոր, հաղթանակած ։ Ասենք գա մի ժամանակ, երբ ուսուցիչները դպրոցում թելադրության տեքստի մեջ կունենան այսպիսի նախադասություն. <<Մոնթեն Ադամաժպիտ դեմքով նայեց իր դիմաց կանգնած մարդկանց աչքերին ու բոլորը ակամայից սկսեցին ժպտալ նրան, ասես իր բարությամբ նրանք էլ վարակվեցին>>։ Կամ << Փոքրիկի ադամաժպիտ աչքերը այնքան գեղեցիկ էին ու արևոտ, ասես արարատյան դաշտի խաղողի հատիկներ լինեին>>։ Գուցե խենթություն է ցանկությունս, բայց Ադամիս ժպիտը ուզում եմ դառնա...
Հեղ . Լուսինե Կարապետյան
Հեղ . Լուսինե Կարապետյան