Այո, կան հերոսներ, որոնց ես ավելի հաճախ եմ անդրադառնում, օրինակ Ադամ Սահակյանին, Սասուն Մկրտչյանին, «Արցախի հերոս» Ալբերտ Հովհաննիսյանին, որովհետև, նրանց սխրանքների մասին ինձ պատմում են ծանոթ-անծանոթ մարդիկ, ու ես պարտավոր եմ լսել ու այո, հանրայնացնել, որովհետև իմ մասնագիտությունը դա է պահանջում ինձանից
Ինձ ճանաչողները գիտեն, որ ես էլ, իմ ավագ, օրինակելի Ընկեր, ուղղակի կոչումով Մարդ Գայանե Զարգարյանն էլ, թե քառօրյա, թե 44-օրյա պատերազմում անմահացած բոլոր ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ անդրադառնում ենք առանց բացառության, որովհետեւ համարում ենք, որ Եռաբլուրում կամ իրենց ծննդավայրում հանգչող ՏՂԱՆԵՐԻՑ յուրաքանչյուրին յուրովի ենք պարտական։ Այո, կան հերոսներ, որոնց ես ավելի հաճախ եմ անդրադառնում, օրինակ Ադամ Սահակյանին, Սասուն Մկրտչյանին, «Արցախի հերոս» Ալբերտ Հովհաննիսյանին, որովհետև, նրանց սխրանքների մասին ինձ պատմում են ծանոթ-անծանոթ մարդիկ, ու ես պարտավոր եմ լսել ու այո, հանրայնացնել, որովհետև իմ մասնագիտությունը դա է պահանջում ինձանից։ Բայց «մեղադրել» ինձ կողմնակալության մեջ, առնվազն անազնիվ է, որովհետև նորից եմ կրկնում չկա մի ծնող, ով կփաստի, որ ես չեմ անդրադարձել Տղաներին իմ սեփական նախաձեռնությամբ կամ առանց դրա:
ԱՅՍ ՄԱՍԻՆ ԳՐԵԼ Է ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ, ԼՐԱԳՐՈՂ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ, ՈՎ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ԺԱՄԵՐԻՑ ԱՐԿԵՐԻ ՈՒ ՌՈՒՄԲԵՐԻ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԷՐ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ:
Մեր գործընկերը նույն փութաջանությամբ եւ մինչ օրս էլ անդրադառնում է մեր Հերոսական Տղաներին, մեր կողքին ապրող Հերոսների մարտական ուղուն ու սխրանքին, եւ դա անում է մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ: