Ադրբեջանի ներսում, գյուղերում, ճանապարհների վիճակը կամ դրանց բացակայությունը բառացիորեն հիշեցնում է միջնադար.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Բաքվի բռնապետի քարոզչամեքենան հսկայական ռեսուրսներ է ծախսում «բեմականացումների» վրա՝ ցույց տալու համար, թե ինչպիսի ճանապարհներ են կառուցվում Արցախից բռնազավթված տարածքներում։
Մինչդեռ բուն Ադրբեջանի ներսում, հատկապես այն գյուղերում, որտեղ ապրում են տեղաբնիկ թալիշները և կովկասյան պարսիկները (թաթերը), ճանապարհների վիճակը կամ, ավելի ճիշտ, դրանց բացակայությունը բառացիորեն հիշեցնում է միջնադար։
Կից լուսանկարներում Ադրբեջանի կովկասյան պարսիկների երկու հինավուրց գյուղեր՝ Շամախիի շրջանի Մալհամ և Ղուբայի շրջանի Ջիմի, տանող ճանապարհներն են, որոնցից վերջինն ընդհանարապես անանցանելի է դառնում անձրևների և հալոցքի ժամանակ, քանի որ ձգվում է գրեթե գետի հունով։