Նայելով Ալբերտի ու բոլոր մարտիրոսված տղաների լուսանկարներին լցվում ես ամենատարբեր զգացմունքներով` հպարտությունից մինչեւ ամոթ Տղաների առաջ.ԱՀ ԱԳՆ նախարար
«Նայելով Ալբերտի ու բոլոր մարտիրոսված տղաների լուսանկարներին լցվում ես ամենատարբեր զգացմունքներով` հպարտությունից մինչեւ ամոթ Տղաների առաջ: Մի կողմից, բնական է, շատ ծանր զգացմուքներ ես ապրում, որովհետեւ շատ պայծառ տղաներ են մարտիրոսվել, մեկը մյուսից լուսավոր տղաներ, ովքեր դեռ շատ անելիքներ ունեին, պետք է ընտանիք ստեղծեին, կերտեին հայրենիքի ապագան»,-անդրադառնալով 44-օրյա պատերազմուևմ անմահացած Տղաներին, ասաց Արցախի հանրապետության ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանը, ընդգծելով.
-Ու ցավ ես ապրում, անասելի ցավ, սկսում ես պատկերացնել նրանց ծնողների ապրումները: Մյուս կողմից Տղաների լուսանկարներին նայելիս կարծես նրանց ոգին մեզ սթափեցնի, որ հանկարծ, ոչ մի դեպքում չընկճվենք: Կարծես նախատեն, ամոթանք տան մեզ, որ մենք ըստ արժանվույն չեն կարողանում նրանց արածը շարունակել: