Կարող էին հանդիպել, բայց ոչ թե ճաշելու, այլ սրանց առաջ մտավորականության ձայնը բարձրացնելու. Բաբուխանյան
ՀՀ նախագահի ԺՊ Ալեն Սիմոնյանն օրերս հյուրընկալել էր եւ ճաշել ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթեւոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին եւ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին:
Այս հանդիպումը բուռն քննարկումների առիթ է դարձել, իսկ թե ինչպե՞ս է դրան վերաբերում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համահիմնադիր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, նրանից հետաքրքրվել էին առցանց ասուլիսի ժամանակ:
«Հերթական անգամ ցավում եմ, որովhետեւ այդ մտավորականների մեջ կային մարդիկ (արդեն անցյալով եմ ասում), ում բավականին հարգանքով էի վերաբերվում: Ցավում եմ, որ, այսպես ասած, մի աման ճաշի դիմաց՝ ունեցանք այսպիսի իմ կարծիքով՝ շատ էժանագին պահվածք: Կարող էին հանդիպել, բայց ոչ թե ճաշելու, այլ սրանց առաջ մտավորականության ձայնը բարձրացնելու, պահանջ դնելու, իրենց սկզբունքայնությունն արտահայտելու համար: Բայց եթե դրանից ձեռքից ճաշ են ուտում, ուրեմն՝ ամեն ինչ էլ կուտեն, էլ ասելիք չկա», - շեշտել է Հ. Բաբուխանյանը:
