ԻՄ ՆՅՈՒԹԵՐԸ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ. Հա ու ի գիտություն Ձեր կարճամիտ ուղեղների, ես շարունակելու եմ իմ անձնական լրագրողական հետաքննությունը...ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՔԻԼԼԵՐՆԵՐԻ ԴԵՄ
Ի գիտություն որոշ փողից կուրացած վիժվածքների, որոնց մտքով անցել է, որ Իլոնա Ազարյան լրագրողին կարող են <<առնել>> կամ Իլոնայի նյութերը կարող են որոշ անձանց համար <<մեծածախ>> վաճառքի առարկա դառնալ, առաջին ու վերջին անգամ զգուշացնում եմ․ դուք Ձեր կեղտոտ փողերով կարող եք գնել ազդեցություն, բայց ճշմարտությունը հնարավոր չէ գնել՝ առավելեւս Իլոնա Ազարյանին։
Հա ու ի գիտություն Ձեր կարճամիտ ուղեղների, ես շարունակելու եմ իմ անձնական լրագրողական հետաքննությունը բացահայտելու իմ ավագ գործընկեր, հա իմ ընկեր, իմ համար հարազատ քույր, հազար ու մի արժանավոր գործերում ինձ համար օրինակ, պրոֆեսիոնալ լրագրող Գայանե Զարգարյանի հասցեին նետված սին, զրպարտիչ նյութիկների պապաներին, որոնց տերերը ասեմ, ուրախանաք էլի, արդեն բացահայտված են։ Այնպես որ անակնկալների պակաս չեք ունենալու առաջիկա օրերին, դա ես եմ Ձեզ խոստանում, էն Իլոնա Ազարյանը, ում Ձեր կարճ խելքով, կարող եք գնել։ Ինձ համար իմ Ընկերը վեր է հազարավոր ադամանդներից ու Ձեր պիղծ փողերից։ Չփորձե՛ք անգամ էդ հարցով մոտ գալ...
Թող հայտնվի մեկը, ով կփաստի, որ երբեւէ, որեւիցէ պարագայում կարողացել է գնել կամ լռեցնել ինձ։
Ո՛չ Իլոնա Ազարյանը, ո՛չ էլ իր հրապարակումները վաճառքի ենթակա չեն։ Դա ականջներիդ օղ արեք:
ՆՄԱՆ ՈՒՇԱԳՐԱՎ ԴԻՏԱՐԿՄԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ, NEWSMEDIA.am-ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄ, ՇՈՒՏՈՎ NEWSMEDIA.am ԷԼ ՕՐԱԹԵՐԹԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ:
