1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հուսով եմ` էս հարցը մենակ ինձ չի հուզել, եւ համոզված եմ, որ էդ օրը այնտեղ մենակ չեմ լինի. Դավիթ Ամալյան

«Երեւի, եւս մեկ անգամ նշել, թե ինչպիսի երազանք եւ երանություն է խաղաղությունն ինձ համար, ավելորդ կլինի... Իսկ թե ինչու գրառումս սկսեցի իմ խաղաղության երազանքով, քիչ հետո պարզ կլինի։ Ավելորդ կհամարեմ նաև նշել, թե ինչեր եմ զոհել հանուն խաղաղության` սկսած բարեկեցությունից մինչև կյանքեր, որոնք հավատացեք ավելի թանկ են, քան իմը...
 
Ասեմ, որ երազանքիս գունեղության առումով ոչինչ չի փոխվել. նույն ցանկությունն ունեմ, ինչն ունեցել եմ, միայն ցավով պիտի փաստեմ, որ խաղաղությունը երբեք չի տրվում, խաղաղությունը վաստակում են, իսկ եթե այն փորձում ես մուրալ, փոխարենը տրվում է «խաղաղության» փաթեթով կոծկված պարտություն, որն ավելի դաժան է, քան պատերազմը, ավելի պետականակործան, ավելի ազգակործան, ավելի մարդակործան ու ավելի դժոխային... Ի՞նչ անենք.....
 
Եթե իմանայինք, որ գոնե մուրացած «խաղաղությամբ» հնարավոր կլիներ անձնական կյանքի փրկությունը, միգուցե, եսապաշտական հիվանդությամբ կվարակվեինք, և կփորձեինք մեզ` հայերիս հատուկ գաղթի միջոցով փրկել մեր ընտանիքները, ցավոք, պիտի տխրեցնեմ այդ վարակով տառապողներին, դա էլ փրկության ելք չէ, քանզի հայ լինելդ ինքդ չես ընտրել, այլ երկնային որոշումով ծնվել ես հայ, որի համար մեր«սիրելի» թշնամիները, և, ցավոք սրտի, ոչ միայն թշնամիները, այդքան էլ ուրախ չեն...
 
Դժբախտաբար,, հայ ծնվելու համար ոնց որ թե հայ ծնվածների մեջ էլ կան մարդիկ, որոնք մեր թշնամիների եւ «ոչ թշնամիների» չափ ուրախ չեն, որ հայ են, և որոնք էլ ջանք չխնայեցին պիտանի լինելու, որպեսզի բոլորս վաստակենք մուրացած «խաղաղագույն» պարտությունը....
Ինչեւէ....անցնեմ բուն թեմային...
 
Երբեք հասարակական, առավել ևս քաղաքական ակտիվում չեմ հայտնվել և չեմ հայտնվելու, բայց, չգիտեմ ինչու, վերջին իմացածս լուրը, որ Հայաստանում պետք է տեղի ունենա եվրախոհրդարանական ինչ-որ ժողով, որին պիտի մասնակից լինի նաև մեր դեմքին դեռ չավարտված պարտություն շպրտած հարևան Ադրբեջանի պատվիրակությունը այլ «ոչ թշնամի» պետությունների պատվիրակությունների հետ միասին, մնալով հավատարիմ չհասարակական, չքաղաքական սկզբունքիս` չեմ կարող որևէ կերպ չընդվզել այս երևույթին` որպես հայ ծնվելուս համար Տիրոջը շնորհակալ մարդ...
Ընվզմանս ձևը առայժմ չպատկերացնելով ` որոշել եմ գոնե ներկա գտնվել այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենա այս «մարդասիրական» «չգիտեմինչաժողովը»....
 
Լավ, մենք մեր «բարեկամներին» ու միջազգային հանրությանը հեչ հարցեր չունե՞նք տալու...հեչ պահանջներ չունե՞նք բարձրաձայնելու… Եվ որքան էլ ինքս գիտակցում եմ, որ, ցավոք, մեր շերեփը ժամանակավոր նորից թղթե է, այնուհանդերձ երկաթյա դարձնելու ելքը համարում եմ այդ պատվիրակություններին որեւէ կերպ հասկացնել, որ, ի տարբերություն ձեզ վախից ժպտացող և հայ (իրենց դեպքում) առաջացած լինելու համար չուրախների, մենք հարցեր ունենք ձեզ տալու....
 
Ըստ ինձ հասած տեղեկությունների` այդ ժողով կոչվածը պետք է տեղի ունենա փետրվարի 22-ին, ժամը 12-00-ին Կարեն Դեմրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հուսով եմ, էս հարցը մենակ ինձ չի հուզել, եւ համոզված եմ, որ էդ օրը այնտեղ մենակ չեմ լինի....
Մենակ չենք լինի...», - գրել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ` արցախյան պատերազմում անմահացած Վարդան Ամալյանի հայրը:
 
 
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan