1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Չի բացառվում, որ այս իշխանությունը այս կամ այն մարդուն հանձնի Ադրբեջանին. Բաբուխանյան

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շուտով կկալանավորվի եւ կհանձնվի իրենց հետաքննությանը։ «Իրավունք TV»-ի տաղավարում այս մասին զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

- Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ անգամ Ադրբեջանի գլխավոր դատախազության բավական կոշտ հայտարարության մասին լռում է հայաստանյան իշխանությունը:

- Բերանները ջուր են առել ու վախենում են մի փոքր նույնիսկ հակադարձել ադրբեջանցիներին: Այդպիսի բան չի եղել սկսած 1988 թվականից մինչեւ օրս, որ Արցախի  ղեկավարի հանդեպ Ադրբեջանը այդքան լպիրշ հայտարարություններ անի եւ ՀՀ իշխանությունը լռի: Ավելին՝ միայն իշխանությունը չէ, որ ձայն չի հանում: Պրակտիկապես միայն մեր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության »շարժումն է, որ հայտարարությամբ հանդես եկավ եւ շատ խիստ նախազգուշացրեց Ադրբեջանին եւ նրա  հետեւում կանգնած ուժերին, որ հասկանում ենք այն խաղը, որը նրանք այսօր վարում են Արցախի եւ հայ ժողովրդի դեմ: Բայց տեսեք, իրականում Արցախն այսօր Հայաստանի իշխանությունների համար խոչընդոտ է, որովհետեւ նախ Արցախի համար պետք է պայքարել, իսկ իրենք չեն ուզում եւ երկրորդ՝ Արցախն այսօր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի է, իսկ ներկայիս հայաստանյան իշխանության նպատակը Ռուսաստանին ընդհանրապես դուրս մղելն է տարածաշրջանից: Այդ քաղաքականության մեջ է նրանց գործունեության հիմնական ուղղվածությունը, հետեւաբար Արցախը նրանց բոլոր կողմերից խանգարում է: Սրանք ամեն ինչի համաձայնվում են եւ ամեն ինչի ընդունակ են, եւ չի բացառվում, որ մի օր էլ ենթարկվելով ադրբեջանցիների պահանջներին՝ այս իշխանությունն այս կամ այն մարդուն հանձնի Ադրբեջանին:

- Ըստ Ձեզ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի անձո՞վ է պայմանավորված, որ նաեւ հայաստանյան ընդդիմությունն էր բավական պասիվ Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանն արձագանքելու հարցում:

- Արայիկ Հարությունյանի անձն այստեղ որեւէ կապ չունի: Կարող ես ընդունել այդ անձին կամ չընդունել, սա որեւէ առնչություն չունի հարցի քաղաքական կողմի հետ: Կա Արցախի ընտրված ե՛ւ Ազգային ժողով, ե՛ւ նախագահ: Արցախի օրինական ընտրված ղեկավար մարմինները մեզ համար օրինական են եւ պետք է պաշտպանենք նրանց իրավասությունները: Նրանց, այսպես ասած, գլխատելով ու փորձելով շարքից հանել՝  ադրբեջանցիներն ուզում են ընդհանրապես զրկել Արցախի հանրապետությունը պետականության որեւէ նշույլից: Վստահ եմ, որ նման բան չի լինելու, բայց եթե հանկարծ  նրանց ինչ-որ ձեւով հաջողվի հասնել իրենց երազանքներին եւ Արցախին զրկել նախագահից ու Ազգային ժողովից, իհարկե, այլեւս թույլ չեն տալու, որ նոր ընտրություն անցկացվի: Կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի Արցախը մնա առանց իշխանությունների, որի դեպքում Արցախի ճակատագիրը կլինի բավականին բարդ: Այդ դեպքում՝ կունենանք ազգային լուրջ խնդիր, որի լուծումը այս պահին չի երեւում: Ու այս ֆոնին մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները զավթած հակազգաին խմբակը բացի վնասից՝ ոչ մի օգուտ Արցախին չի բերում:

 

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

Iravunk.com 

Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ... «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչա... Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք... Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափ... Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan