Խոսե՞լ եք Արցախում տունը կորցրած, երեխաների հետ անծանոթ մարդկանց բարեհաճության հույսին մնացած կնոջ հետ։ Կարողացե՞լ եք նրա հարցերին պատասխան գտնել.Դուք կարողանո՞ւմ եք ցավակցել զինվորի մորը, կարողանո՞ւմ եք ապրել այս ծանր բեռն ուսերիդ
Դուք տեսե՞լ եք շաբաթներով իր զինվոր որդուց լուր չունեցող մոր։ Կարողացե՞լ եք հուսադրող բառեր գտնել։
Դուք տեսե՞լ եք նրա ձեռքերի դողն ամեն անգամ հեռախոսի զանգին պատասխանելիս, լսե՞լ եք նրա լացը խեղդած ձայնը։
Դուք տեսե՞լ եք որդու միակ զանգը ու «լավ եմ»-ը լսելու իրավունքը մորը «զիջած» զինվորի հոր , լսել՞ եք նրա դողացող ձայնով «հը՞, ինչ ասեց տղաս, լա՞վ էր»-ը։
Տեսե՞լ եք այդ հաղթանդամ տղամարդկանց, ովքեր կուչ են եկել ու մի բուռ դարձել։
Նայե՞լ եք որդու մահվան լուրը լսած ծնողների աչքերին, նայե՞լ եք այն հոր աչքերին,ով պիտի գնա որդու մարմինը ճանաչելու։
Տեսե՞լ եք փողոցում ընկերոջ անունը սև ժապավենի վրա ամրացնող տղաների աչքերում խեղդված վրեժը։
Կարողացե՞լ եք լսել իր սիրած տղային կորցրած աղջկա, կարողացե՞լ եք սփոփանքի խոսքեր գտնել նրա փշրված երազանքներին ի պատասխան։
Ցուցակում անուն փնտրե՞լ եք, ու ամեն հաջորդ անգամը ավելի մեծ սարսափ սրտում:
Խոսե՞լ եք Արցախում տունը կորցրած, երեխաների հետ անծանոթ մարդկանց բարեհաճության հույսին մնացած կնոջ հետ։ Կարողացե՞լ եք նրա հարցերին պատասխան գտնել։
Դուք կարողանո՞ւմ եք ցավակցել զինվորի մորը, կարողանո՞ւմ եք ապրել այս ծանր բեռն ուսերիդ։
Ես և իմ հարազատ Մարդ, ինձանից ուժեղ ու կամային Գայանե Զարգարյանը, տեսել ենք, լսել ենք ու չենք կարողացել բառեր գտնել, չենք կարողացել աչքերին նայել․․․ու վստահ եմ նաև ձեզնից շատերը։
Եվ այսքանից հետո մենք դեռ արժեքների խնդիր ունենք, մենք դեռ էժան քայլերի ու խոսակցությունների ժամանակ ունենք, մենք դեռ իրար չսիրելու ու նեղացնելու համարձակություն ունենք․․․
Այս ուշագրավ եւ խորիմաստ դիտարկմամբ է հանդես եկել ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ, ԼՐԱԳՐՈՂ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ, ով 44-օրյա պատերազմի առաջին իսկ ժամերից առաջնագծում էր՝ հավատարիմ մնալով լրագրողի այնքան պատասխանատու Բարձր կոչմանը:
Լուսանկարը՝ ԱՐՑԱԽՅԱՆ 44օրյա ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՐԻՆ...