Ժամանակի հետ հասկանում ես, որ ինչպես ամենաչար հեքիաթներում, այնպես էլ կյանքում ի վերջո հաղթանակում է բարին ու ազնիվը... Պարզապես ժամանակի հետ ես միայն հասկանում, որ ...
Ժամանակի հետ սովորում ես ուղղակի չխոսել...բառեր ասելու փոխարեն գերադասում ես լռել..լռել ու լսել, թե ինչպես կարող են ստել...
Ժամանակին զուգընթաց սովորում ես երբեք ոչ ոքի հետ քեզ չդատարկել...
Ժամանակին զուգահեռ հասկանում ես, որ սահմանների, տարածությունների, արդարացումների, արցունքների և շատ հոգնակիների փոխարեն լռությունն է կարևոր...
Ժամանակի հետ սկսում ես տարօրինակ շատ խիզախանալ և տեղի-անտեղի չհարցնել՝ ինչու...
Ժամանակի հետ գերադասում ես մարդկանց, ովքեր չունեն որովհետևներ, բացատրություններ և քեզ «ծափահարելու» ցանկություն...
Ժամանակի հետ սկսում ես այլևս չզարմանալ, որովհետև աղբի շատացումից մաքրությունը չի տուժում...
Ժամանակին համընթաց դառնում ես ժամանակ, քեզ ամեն երևույթ հիշեցնում է րոպեների ընթացք, որն ուր որ է կավարտվի...
Ժամանակի հետ հասկանում ես, որ ինչպես ամենաչար հեքիաթներում, այնպես էլ կյանքում ի վերջո հաղթանակում է բարին ու ազնիվը... Պարզապես ժամանակի հետ ես միայն հասկանում, որ այդ հաղթանակին հասնելու ճանապարհին դու պետք է հանդիպեիր բազում դժվարությունների, անազնիվ քայլերի...
Խորհրդանշական այս օրը՝Մարտի 8-ին, ահա այսպիսի ուշագրավ դիտարկմամաբ է հանդես եկել ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ, ԼՐԱԳՐՈՂ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ: